Ղարաբաղի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծման միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի․ Էդմոն Մարուքյան
ԲլոգոսֆերաԼեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրների լուծման միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի: Այս մասին Թվիթերում գրել է Հատուկ հանձնարարություններով Հայաստանի Հանրապետության դեսպան Էդմոն Մարուքյանը։ «14-րդ օրն է, ինչ մարդիկ դեմ են արտահայտվում Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությանը:
Ամբողջ աշխարհը բարձրաձայնեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, եւ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չպետք է տուժեն Ադրբեջանի անհիմն պահանջների պատճառով։
Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հարցերը լուծելու միջազգային մեխանիզմների ստեղծումն այլընտրանք չունի»։