«Հաղթեք էլի խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյանը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականին Առողջապահությունը «կանացի դեմք» ունի. Հայաստանում բժիշկների 2/3-րդը կանայք են. Ավանեսյանի ելույթը ԱԺ-ն 20:30-21:30-ը կանջատի էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունը Ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը Հայաստանում Հաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար․ Տիկնիզյան Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել է Կալանավորվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամներ Ստեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված են ՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբ Կառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ․ Թորոսյան 

Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ»․ գլխավոր դատախազը՝ իրենց կատարած աշխատանքի մասին (տեսանյութ)

Տեսանյութեր

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2023 թվականի փետրվարի 4-ին աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզկենտրոն Արմավիր համայնքում:  

Աննա Վարդապետյանը մարզի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Գևորգ Բաղդասարյանը և Արթուր Պողոսյանը, մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության և Ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: 

Գլխավոր դատախազը, կարևորելով մարզային դատախազության գործունեությունը, շեշտել է, որ գլխավոր նպատակը արդյունավետ աշխատանքի կազմակերպումն ու քաղաքացիների համար անվտանգ և իրավական միջավայրի ձևավորումն է: «Այս առումով ծրագրում ենք դատախազների մասնակցությամբ այցեր իրականացնել դպրոցներ, հաճախակի դարձնել մեր ապագա քաղաքացիների հետ շփումներն ու զրույցները՝ հասկանալու համար, թե ինչ պատկերացում ունեն նրանք իրավական համակարգի և օրինականության վերաբերյալ», - նշել է Աննա Վարդապետյանը: 

Անդրադառնալով գործընկերների հետ աշխատանքի սկզբունքներին՝ գլխավոր դատախազն ընդգծել է. «Աշխատանքում մոտեցումս ու պահանջներս հստակ են՝ նվիրվածություն սեփական մասնագիտությանը, «ո՛չ» ասելու կարողություն, սկզբունքայնություն և ազնվություն: Ազնվություն՝ առաջին հերթին ինքդ քեզ հետ: Շատ պարզ սկզբունքներ են, որոնց վրա էլ Դատախազությունում կառուցված են աշխատանքն ու մասնագիտական առաջխաղացումը: Չկան «սիրելիներ» և «չսիրելիներ», կա պրոֆեսիոնալ աշխատանք և սկզբունքայնություն»: 

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է ՀՀ գլխավոր դատախազի այցը Արմավիրի մարզ և վստահություն հայտնել, որ մարզային իշխանության և մարզի իրավապահ մարմինների միջև հաստատված փոխգործակցությունը կնպաստի Արմավիրում օրինականության ամրապնդմանը։  

Մարզի դատախազ Վահան Սարգսյանը վստահեցրել է, որ սեղմ ժամկետներում կանեն հնարավորը՝ չափելի արդյունքներ գրանցելու համար։  

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է նաև Արմավիրում մինչև տարեվերջ ներդրվող Պարեկային ծառայության գործընթացին՝ կարևորելով ծառայության դերը՝ իրավախախտումների կանխարգելման տեսանկյունից: Ինչպես մյուս մարզերում, այստեղ ևս Վարդապետյանը Դատախազությանը հանձնարարել է աջակցել ծառայության ներդրմանը՝ ընդգծելով, որ Արմավիրի մարզում նոր ձևավորվող կառույցը պետք է ունենա Դատախազության խիստ, բայց գործընկերային մոտեցումը։ Խորհրդակցության երկրորդ մասում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների պատճառները, Կառավարության օրենսդրական նախաձեռնությունն Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո համայնքային շահի պաշտպանության համատեքստում իրականացվելիք իրավական գործընթացները: 

Հանդիպման ավարտին քննարկված բոլոր հարցերի վերաբերյալ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից տրվել են հանձնարարականներ, սահմանվել դրանց կատարման ժամկետներ: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հաղթեք էլի խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյանը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականինԱռողջապահությունը «կանացի դեմք» ունի. Հայաստանում բժիշկների 2/3-րդը կանայք են. Ավանեսյանի ելույթըԾինփինի այցը Մոսկվա նվազեցրեց միջուկային պատերազմի վտանգը. ԲորելԱԺ-ն 20:30-21:30-ը կանջատի էլեկտրականությունն ու խորհրդարանի շենքի արտաքին լուսավորությունըՋերմաստիճանը կբարձրանա․ եղանակը ՀայաստանումՀաղթանակը մեծ տոն է լինելու ողջ Հայաստանի համար․ ՏիկնիզյանՈղբերգական դեպք՝ Գեղարքունիքում․ գնացքը հարվածել է 45-ամյա տղամարդուն. վերջինս տեղում մահացել էԱյդ խաղաղության ծրագիրը բավարար չէ. ԲորելԿալանավորվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամներՍտեփանակերտի 2 բնակիչ Ադրբեջանին են փոխանցել հույժ գաղտնի տեղեկություններ. նրանք կալանավորված ենԱՄՆ վախեցել է «այն մղձավանջից, որն իրականություն դարձավ Ռուսաստանի ու Չինաստանի պատճառով». 19FortyFiveՀՀ դրամի փոխարժեքները՝ մարտի 25-ի դրությամբԿառավարության ջանքերն ուղղված են նրան, որ ունենանք բաց ճանապարհներ հարեւան երկրների հետ․ ԹորոսյանՌուսաստանի համար 2023 թվականը երջանիկ տարի է լինելու. ՄեդվեդևԷջմիածնում 52-ամյա տղամարդը «Տելեգրամ»-ով մեթադոն էր ձեռք բերել․ նա ձերբակալվել էԹբիլիսիի մրցաշար․ Կարապետյանը հաղթել է ադրբեջանցի ձյուդոիստին և դուրս եկել քառորդ եզրափակիչ «Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք» (տեսանյութ)Թուրքիայում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել«Իրե՛նց հարցրեք»․ երրորդ նախագահը տեղյակ չէ՝ ինչու է իշխանությունը անհաշտ պետականամետ մարդկանց հետ (տեսանյութ)Սերժ Սարգսյանը պանթեոնում է․ եկել է կուսակից ընկերոջ՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին (տեսանյութ)Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի ընտրանու հետ խաղի համար«Ես ապրում եմ այս ծրագրով. Վահագնի թաղամասի մոտ կկառուցենք Ակադեմիական քաղաքը և խաղադաշտ» (տեսանյութ)Ուշ չէ, էնպիսի ընդդիմություն պետք է լինենք, որը Փաշինյանին չի թողնի ԱԺ ամբիոնին մոտենալ․ Մկրտչյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից․ Բագրատ Միկոյան․ Yerevan.TodayԱրթուր Խաչատրյանը Ուրուգվայում խոսել է Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին24-ամյա կինը 2021թ․ ենթարկվել է սեռական շահագործման․ թրաֆիքինգի համար մեղադրվող կինը կալանավորվել էՄեր այցը ՀՀ խթան է, որ Գերմանիայի հետ հարաբերությունը զարգանա. ԱԺ-ն հյուրընկալել է բարեկամական խմբին (տեսանյութ)«Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը»Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Հունաստանի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ2008-ի Հայաստան-Թուրքիա երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե ՀովհաննիսյանՅուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է«Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը». տեղի է ունեցել Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսը ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին՝ ազգային տոնի առթիվԵրևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դիԱստղագուշակ՝ մարտի 25-ի համարԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՔարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան ԱբրահամյանՊահք. օր 34. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից«Փաստ». ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը գերակտիվացել է«Փաստ». Ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված«Ժողովուրդ». Խիստ նկատողություն՝ պատգամավորներին49-ամյա Հայդի Քլումը ներկայացել է առանց ներքնազգեստի թափանցիկ զգեստով (ֆոտոշարք)Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)
Ամենադիտված