Արցախցի մարզիկը դարձել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոն
ՍպորտԵրեւանում փետրվարի 26-27-ը կայացած 2023 թվականի Հայաստանի սեղանի թենիսի առաջնությանն արցախցի մարզիկ Վարուժան Բաղդասարյանը անհատական մրցումներում նվաճել է ՀՀ չեմպիոնի տիտղոսը։
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։
«Զուգախաղերում էլ արցախցի մարզիկը գրավել է 2-րդ մրցանակային տեղը։ Նրա մարզիչն Ալիկ Հովհաննեսովն է»,-մանրամասնել է Սպորտի վարչության պետը` շնորհավորելով չեմպիոնին հաղթանակի առթիվ։