Մարտի 25-ին, ժամը 19:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:07-ին, մարվել՝ 19:12-ին։ Այրվել են «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 1964 թ․) շարժիչի հատվածը և սրահի առաստաղը, ջերմահարվել՝ դիմացի նստատեղերը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ․ Ա․-ն դեմքի և ձեռքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։
Երևանի Աբովյան պուրակի մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած
Արտակարգ Պատահար




Այս թեմայով
Մեկ օրում բացահայտվել է 57 հանցագործության դեպք. Գրանցվել է 22 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել 25 մարդ
Տղամարդը մեքենայի վառելիքի վերջանալու շնորհիվ միլիոնատեր է դարձել
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ռուբեն Հայրապետյանի տան մոտ մեքենաներ են բախվել․ Shamshyan
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, 5 մ գլորվել ձորը
Սասունիկ գյուղի մոտ «Մերսեդեսը» բախվել է «ԶԻԼ»-ին․ 15-ամյա ուղևորը զոհվել է
ՃՏՊ Գյումրի քաղաքում. կա տուժած
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից․ 18-ամյա երեք տուժածները հոսպիտալացվել են
Սյունիքում մեքենան 50 մետր գլորվել է ձորը․ կա տուժած
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Անցած 3 օրում բացահայտվել է 105 հանցագործության դեպք. գրանցվել է 36 ավտովթար զոհվել է 3, վիրավորվել 55 մարդ









