Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն Ոսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել ՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն Բաբայան Նոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին․ Չինաստանի դեսպան

Բլոգոսֆերա

Հայաստանը պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Իր ծավալուն հոդվածում գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը։

Ներկայացնում ենք մի հատված․

«Չինաստանի զարգացումը նոր հնարավորություններ է ստեղծում Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման համար։

2022 թվականին հաջողությամբ անցկացվեց Չինաստանի Կոմունիստական կուսակցության ХХ-րդ համագումարը և կազմվեց Չինաստանի տնտեսական զարգացման նոր պլան։ Այս տարվա մարտին անցկացված «երկու սեսիաների» ժամանակ նախագահ Սի Ծինփինը շեշտեց, որ «բարձր մակարդակի սոցիալիստական շուկայական տնտեսական համակարգի կառուցման և արտաքին աշխարհի նկատմամբ բարձր մակարդակի բացության ապահովման պահանջներին համահունչ՝ մենք պետք է խորացնենք բարեփոխումները առանցքային ոլորտներում և միասնական պլանավորման միջոցով խթանենք ժամանակակից ենթակառուցվածքային ու բարձր չափանիշներով շուկայական համակարգերի կառուցումը, ինչպես նաև ընդլայնենք ինստիտուցիոնալ բացության կայունությունը»: Պատասխանելով չինացի և օտարերկրյա լրագրողների հարցերին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը նշել է, որ «բարեփոխումները և բաց քաղաքականությունը ժամանակակից Չինաստանի հետագա ճակատագրի որոշիչ առանցքային քայլերն են: Չինական ոճով արդիականացման առաջխաղացման և երկրորդ դարի պատմական նպատակներին հասնելու համար մենք պետք է հետևենք բարեփոխումներին և քայլենք «բացության ճանապարհով»»: Մենք պետք է պահպանենք սոցիալիստական շուկայական տնտեսության բարեփոխման ուղղությունը, բարձր մակարդակի վրա պահենք բացությունն արտաքին աշխարհի համար և մշտապես ուժեղացնենք զարգացման տեմպն ու կենսունակությունը բարեփոխումների խորացման և բացության գործում»:

«Բարեկամության համար հեռավորություններ չկան, մտերմությունը պահպանվում է նույնիսկ հազար մղոն հեռավորության վրա»։ Չինաստանի և Հայաստանի միջև փոխանակումները երկար տարիների պատմություն ունեն։ Հայաստանը գտնվում է եվրասիական տարածաշրջանի կենտրոնում և պատմականորեն կարևոր կանգառ է հանդիսացել հնագույն Մետաքսի ճանապարհին: Հայաստանի Գառնի և Դվին հնավայրերում հնագետները վաղ միջնադարյան չինական ճենապակի և այլ իրեր են հայտնաբերել։ Վիշապը և փյունիկը չինական մշակույթի և արվեստի կարևոր խորհրդանիշներն են, իսկ կիլիկյան մանրանկարչության մեջ կան բազմաթիվ վիշապային էլեմենտներ, ինչը ցույց է տալիս, որ երկու հնագույն քաղաքակրթությունների միջև եղել են բազմաթիվ նմանատիպ գաղափարներ և փոխկապակցված մշակույթներ: Հին Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները Չինաստան էին առաքում ոսկերչական իրեր, դեղորայք, ներկանյութեր և կաշի, իսկ հետ էին բերում մետաքս, խեցեղեն և այլն։ Այս առևտրային ուղին դարձավ նաև հին Չինաստանի և Հայաստանի ժողովուրդների միջև առևտրային և մշակութային փոխանակման կարևոր օղակ։

Չինաստանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ 31 տարի առաջ Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` երկու երկրները միշտ հավատարիմ են մնացել փոխադարձ հարգանքի, հավասարության, փոխշահավետության և շահեկան համագործակցության հայեցակարգերին` պահպանելով առողջ առաջընթաց և երկկողմ հարաբերությունների կայուն զարգացում։ Երկու երկրները հաստատակամորեն աջակցում են միմյանց իրենց հիմնական շահերին վերաբերող հարցերում, սերտորեն համագործակցում են կարևոր բազմակողմ հարթակներում։ Երկու երկրների միջև արագ տեմպերով զարգանում է համագործակցությունը տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում։ Հայաստանն առաջին երկրներից է, որն աջակցել և մասնակցել է «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։

2009 թվականից ի վեր Չինաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը։ Ըստ չինական կողմի վիճակագրության՝ 2022 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է առավելագույն ցուցանիշի՝ կազմելով 1,758 միլիարդ դոլար, տարեկան կտրվածքով աճելով 39,4 %-ով։ Ներկայումս հաջողությամբ առաջ են մղվում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են  «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք»-ի կառուցումը,  ենթակայանների վերափոխումը, ֆոտովոլտային էլեկտրոկայանների կառուցումն և այլն, որոնք դրական ներդրում են հանդիսանում  երկրի տնտեսական զարգացման գործում։ Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդների շրջանում աճում է հետաքրքրությունը Չինաստանի և չինական մշակույթի նկատմամբ, շատ և շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում սովորել չինարեն լեզուն և ճանաչել չինական մշակույթը։ Բացի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտից, չինական կողմը բացել է Կոնֆուցիոսի ևս 3 դասարան և չինարենի 10 ուսուցման կենտրոն։ Չինարեն ուսումնասիրող տեղացի ուսանողների թիվը շարունակում է աճել`գերազանցելով 3500-ը: Արագ տեմպերով խթանվում է չինարեն լեզվով ուսումնական նյութերի տեղական ստանդարտներին համապատասխանեցումը և չինարեն լեզվի առցանց դասերի կազմակերպումը:

Քանի որ Չինաստանի տնտեսական զարգացումը շարունակում է բարելավվել, բարեփոխումները և բաց քաղաքականությունը շարունակում են իրենց պտուղները տալ, իսկ կորոնավիրուսային համաճարակի բռնկման կանխարգելումն ու վերահսկումը հանգեցրել են մեծ հաղթանակի: Հանդիսանալով 1,4 միլիարդ բնակչություն ունեցող մեծ շուկա, որտեղ միջին եկամուտ ունեցող բնակչության քանակը կազմում է 400 միլիոն և ավելի՝ Չինաստանի դռներն ավելի ու ավելի կբացվեն, իսկ համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն։

Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, կիսվել իր զարգացման փորձով ՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների:

Հրավիրում ենք հայ ընկերներին այցելել Չինաստան, սեփական աչքերով տեսնել չինական հասարակության զարգացումն ու փոփոխությունը, սերտորեն շփվել չինացի գործընկերների հետ և ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային միջոցառումներին, ինչպիսիք են չինական միջազգային ներմուծման ցուցահանդեսը, սպասարկման վաճառքի ցուցահանդեսը, կանտոնյան ցուցահանդեսը, սպառողական ապրանքների ցուցահանդեսը և այլն։ Առաջարկում ենք ցուցադրել Հայաստանի  շահավետ ոլորտները ու բարձրորակ արտադրանքը չին բարեկամներին, փնտրել երկու կողմերի համագործակցության նոր հնարավորություններ, ակտիվորեն մասնակցել «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախաձեռնությանը և ստեղծել համագործակցության նոր աճի կետեր օդատիեզերական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։

Ներկայումս Չինաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են ավելի բարձր նոր սկզբնակետում և ստեղծում են զարգացման նոր հնարավորություններ․ չին-հայկական հարաբերությունների խորացումը և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների հիմնարար շահերից և զարգացման միտում ունի։ Վստահ ենք, որ երկու կողմերի համատեղ ջանքերով Չինաստանի և Հայաստանի փոխհարաբերությունները, անկասկած, ավելի պայծառ ապագա կունենան՝ վստահ և հասուն շեշտադրմամբ»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված