Նարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակ Տավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆ 71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների Տավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ) Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն է Ես չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Ալմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) 

«Սեքյուրիթի դրիմ»-ի տնօրենը՝ քրեական քրոնիկոնի «աստղ». Արթուր Պողոսյանի ոդիսականը շարունակվում է

Վերլուծական

Հեղափոխությունից հետո մի շարք ընկերություններ հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում և դրանցից մեկն էլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենի՝  ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ Արթուր Պողոսյանի անվան և վերջինիս ղեկավարման ընթացքում արձանագրված խախտումների շուրջ աղմուկը չի դադարում մինչ օրս:

Մասնավորապես, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին «Սեքյուրիթի դրիմ» ընկերության երկու նախկին աշխատող հաղորդում էին ներկայացրել ոստիկանությանը, որի քննությունից պարզ էր դարձել, որ «Սեքյուրիթի դրիմ» ընկերության վարչակազմի ղեկավար անձինք 2019-ի մարտ ամսին պատրաստել են իրավունք վերապահող և պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող մի փաստաթուղթ, որտեղ նշել են ընկերության 15 աշխատողների աշխատանքից բացակայելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ զեկուցագիր, որի հիման վրա էլ նշված 15 աշխատողները մարտի 26-ին ազատվել են աշխատանքից:

Սա առաջին ծիծեռնակն էր, որի արդյունքում Արթուր Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

Միևնույն ժամանակ, բազմիցս մտահոգություններ էին հնչում առ այն, որ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը պատշաճ չի քննվում, քանի որ ընկերության ներկայիս տնօրեն Արթուր Պողոսյանն Արաբկիրի քննչական վարչության պետն է եղել։ Ընկերության նախկին աշխատակից Միքայել Պողոսյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել էր, որ իրենց որպես վկա չեն հարցաքննում, մինչդեռ ինֆորմացիա ունեն փոխանցելու նախաքննության մարմնին՝ փաստաթղթեր կեղծելու և դրանք օգտագործելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Վերջիններս նույնիսկ բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն որևէ արձագանք այդպես էլ չհետևեց:

Դատալեքս կայքից պարզ է դառնում, որ Պողոսյանի կայացրած որոշումների դեմ դատարան ներկայացրած հայցերի պակաս չի նկատվել և խոսքը բացարձակապես մեկ կամ երկու աշխատակցի մասին չէ: Դատական գործընթացները շարունակվում են մինչ օրս:

Այսքանով Արթուր Պողոսյանի ոդիսականը չավարտվեց: Արդեն 2022 թվականի փետրվարին  Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների բաժնի վարույթում քննվող քրեական գործով Պողոսյանին նոր մեղադրանք առաջադրվեց՝  ՀՀ Քր. օր.-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Դատահաշվապահական և դատաֆինանսատնտեսագիտական համալիր փորձաքննության եզրակացությամբ պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմում է 210.346.512 ՀՀ դրամ գումար: Տվյալ փուլում քննչական կոմիտեն հրաժարվել է գործի ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել:

Սա էլ դեռ բավական չէ՝  2019 թվականի սեպտեմբերին  Պողոսյանի եղբորը՝ Կարեն Պողոսյանին, նույնպես մեղադրանք էր առաջադրվել, այս անգամ՝  խուլիգանության գործով՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրություն երկրից չհեռանալու մասին: Կարեն Պողոսյանն, ի դեպ, աշխատում է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ-ում` որպես տրավմատոլոգ-օրթոպեդ։

Ուշագրավն այս ողջ պատմության մեջ այն է, որ չնայած իր դեմ ուղղված դատական հայցերի և իրավապահ մարմինների կողմից ներկայացված մեղադրանքների տեղատարափին` «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի տնօրենը ժամանակ է գտնում ազատ մամուլի դեմ հայցեր ներկայացնելու համար: Հայցեր, որոնց ապահովման միջնորդությունները անգամ դատարանի կողմից են անհիմն դիտարկվում, ինչը, թերևս, խոսում է դրանց իրավաչափության աստիճանի մասին: 

Հ.Գ. Հաջորդիվ կանդրադառնանք նաև Արթուր Պողոսյանի կողմից  ՔԿ Երեւանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի  պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում արձանագրված խնդիրներին և բացթողումներին: Իսկ այն քաղաքացիներին, ովքեր տուժել են Պողոսյանի կողմից կայացրած որոշումների և կատարած գործողությունների արդյունքում, խնդրում ենք ունեցած տեղեկություններն ուղարկել մեր խմբագրության` [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում ԱլֆորվիլումՄարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է ՀայաստանԱլմա-Աթայի հռչակագիրը ասում է՝ հարգում ենք առկա սահմանները. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ ԴանիելյանՀայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է. իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ (տեսանյութ)Սի Ծինփինը մայիսի 5-10-ը կայցելի երեք երկիրՈսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետԱնունով, կայքերով, իրենց կուսակցությամբ, ղեկավարով զրպարտելու համար պատասխան են տալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՌԴ խաղաղապահ զորախմբի մի մասի մնալը կարևոր բան չէր, բայց հեռանալը հոգեբանական ճնշում է. ՂուլյանԲագրատ Սրբազանին «գործակալ ու Կրեմլից փող ստացող» անվանելու համար սկսվելու է դատական գործընթաց (տեսանյութ)Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մոսկվայում 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկիցԵս ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Այո, Մակրոնի քավորությամբ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս. Արցախի էջը փակել չի կարելի. Շարմազանով Երևանում նախատեսվում է 5 նոր մանկապարտեզի կառուցում Գործ ունենք ՀՀ արտաքին քաղաքական սխալ հաշվարկների հետ՝ Արցախի հարցը փակված չէ. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Նշյալ անձը Բագրատ Սրբազանին մեղադրում է «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու մեջ․ հաղորդում է ներկայացվելԱՄՆ-ն մերժում է ՀՀ-ի դիմումներն անձանց արտահանձնելու վերաբերյալ, չկա երկկողմ պայմանագիր․ գլխավոր դատախազԱնվտանգային անդառնալի հարցեր կարող են առաջանալ. Արման Թաթոյան (տեսանյութ)Տոկաևը կես օրով եկավ Երևան, որից հետո պարզվեց, որ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Ղազախստանում․ ՔոչարյանՊատգամավորի դեմքը, երբ կողքից ՔՊ-ականն ասում է` չկա ավելի ծանրաբեռնված մարդ, քան ԱԺ պատգամավորըԿադիրովն իր 16-ամյա որդուն նշանակել է Պուտինի անվան համալսարանի համակարգողՀաստատ ասում եմ` զրպարտողները չեն մնալու անպատասխան. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Միացի՛ր, որ փոխենք», «Միացի՛ր». իրազեկման ակցիա բուհերում (տեսանյութ)
Ամենադիտված