Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Հատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն Թորոսյան Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարար Կիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ) Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Վահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) 

Ճակատագրական բացթողումներ, թերացումներ և սկանդալներ. ինչով է աչքի ընկել Արաբկիրի քննչական բաժնի նախկին պետ Արթուր Պողոսյանը

Վերլուծական

Օրերս բավական մանրամասն անդրադարձել էինք «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արթուր Պողոսյանի դեմ ՀՀ քննչական մարմինների ներկայացված մեղադրանքներին: Ինչպես և նշել էինք՝ շարունակում ենք լուսաբանել նրա ոդիսականը և այսօր կանդրադառնանք Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս «բուռն» գործունեությանը:

Սկսենք նրանից, որ այդ գործունեությունը այնքան «բուռն» էր, որ ճակատագրական սխալներից խուսափել չէր ստացվում: Դիցուք՝ ՀՀ քննչական կոմիտեի կազմակերպական-վերլուծական բաժինն ուսումնասիրել և ամփոփել էր 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները՝  ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից նույնաբնույթ խախտումները կանխարգելելու նպատակով։ Եվ պարզվել է, որ 2015թ. ընթացքում Կոմիտեի վարույթում նախաքննությունն ավարտված  քրեական գործերով կայացված դատական ակտերով արդարացված 3 քաղաքացու գործերը քննվել են հենց Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում: Ի՞նչ է սա, եթե ոչ լրջագույն բացթողում և անպատասխանատու խաղ՝ մարդկային ճակատագրերի հետ:

Պողոսյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2014 թվականին, պաշտոնից ազատվել՝ 2017-ին:  Վերջինիս ղեկավարման տարիներին բաժնում քննվել են մի շարք ռեզոնանսային քրեական գործեր: Դիցուք՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականին հարուցվել էր քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ: Հասկանալի պատճառներով գործն անչափ մեծ աղմուկ էր առաջացրել, սակայն վերջին ինֆորմացիան, որ առկա է մամուլում այս գործով, այն է, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար, գործը արագ բացահայտել փաստացի չի հաջողվել:

2016-ին Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ 68-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, վերջինիս բացահայտումը նույնպես գրվել է սառույցին, չնայած որ գործ ունեինք  ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության` սպանության փորձի հետ, ինչը պետք է անհապաղ և օպերատիվ քննության առնվեր:

Մեկ այլ դեպք:  2017 թվականին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ Երեւանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առեւանգելու եւ սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ Նույնպես անչափ ռեզոնանսային գործ, որի բացահայտումն այնքան ձգձգվեց, որ բացահայտվեց միայն Պողոսյանի՝ բաժնի պետի պաշտոնը լքելուց ամիսներ անց:

Վերը նշված ոչ օպերատիվ կերպով քննված և չբացահայտված գործերից մեկի մասին էլ հիշեցրեց մեզ Lurer.com-ի խմբագրության հետ կապ հաստատած ջավախահայ քաղաքացին, ով անոնիմ մնալու պայմանով պատմեց անչափ ուշագրավ մի դրվագ: 2017 թվականին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել 20-30 ջավախահայերի մասնակցությամբ (ինչպես հասկացաք՝ խմբագրություն զանգահարած քաղաքացին մասնակիցներից մեկն էր):  Պարզվում է, որ այս գործը քննվել է Արաբկիրի քննչական բաժնում: Մեր զրուցակիցը պատմեց, որ բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել իրենց և Արթուր Պողոսյանի միջև: Այս դրվագին հետագայում առավել մանրամասն  և հանգամանալից կանդրադառնաք՝ առանձին նյութով: Միայն նշենք, որ վերը նշված զրույցից ընդամենը շաբաթներ անց Արթուր Պողոսյանն ազատվել է Արաբկիրի քննչական բաժնի պետի պաշտոնից:

Հաշվի առնելով, որ Պողոսյանի քննչական բաժնում աշխատելու տարիներին եղել են բազմաթիվ դժգոհություններ, ապա Lurer.com-ը պատրաստ է լուսաբանել Պողոսյանի նախկին գործընկերների՝ քննիչների և նաև շարքային քաղաքացիների ունեցած տեղեկությունները: Եթե Պողոսյանի հակաօրինական գործունեության մասին լրացուցիչ տեղեկություն ունեք, ապա կարող եք գրել մեր  [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Առկա են  կասկածներ, որ քննչական բաժնի նախկին պետի գործողություններից տուժածների իրական թիվն այսքան «համեստ» չէ և մենք օրենքի սահմաններում մտադիր ենք վեր հանել բոլոր տեղեկությունները, որոնք լույս են սփռում Արթուր Պողոսյանի այն գործողությունների վրա, որոնք հետագայում գուցե դիտարկվեն հակաիրավական և վերջիններիս բավարար լինելու դեպքում գլխավոր դատախազությունը դրանք կարող է ընդունել իբրև հանցագործության մասին հաղորդում: 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը (լուսանկարներ, տեսանյութ)Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ Գյումրիում ավտոերթ կանցկացվի՝ ի աջակցություն տավուշցիների 12 միլիարդն էլ անցավ. Վեց տարում 5,5 մլրդ դոլարով ավելացրել են պարտքը Թմրանյութերի առերևույթ գովազդով զբաղվելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 19-ամյա բնակիչՏավուշից բնակիչներ են բերվել Երեւան` Փաշինյանի հետ փակ հանդիպման համար. աղբյուր Ոնց պատժել մարդկանց, ովքեր ասում են՝ ՔՊ-ն հող է հանձնում․ Արփի Դավոյանը՝ գլխավոր դատախազին (տեսանյութ)Ժերար Դեպարդյեն ձերբակալվել է Այսօր մահացած մարզական լրագրողը Սուրեն Բաղդասարյանի թոռն էԵս չեմ կարողանում գնալ ՔԿՀ՝ Մամիկոն Ասլանյանի մոտ, որովհետև չեմ կարող նրա աչքերին նայել. Նազարյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվելԻնչի՞ եք լռում, ինչի՞ հիմա չեք ասում, որ պետք է պայքարել երկրի համար. Տիգրան Վարդանյանը՝ Մկոյին Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. ՄարուքյանԽորը վերլուծություն պետք է արվի, թե ինչու են այս թվերը աճել. Արսեն ԹորոսյանԱդրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել
Ամենադիտված