Ասպրամ Կրպեյանն այցելել է Հակու․ եզդիաբնակ գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա
ԲլոգոսֆերաԱԺ պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այցելել է Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակու գյուղ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
«Ապրիլի 14-ին գործընկերոջս՝ Գառնիկ Դանիելյանի հետ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո գյուղում էինք: Ծանոթացանք այս գողտրիկ գյուղի հյուրընկալ բնակիչներին ու նրանց կենսական խնդիրներին. գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, գյուղում մշտական ջուր և էլեկտրականություն չկա:
Լուսանկարում գյուղի միակ 1-ին դասարանցու՝ Արմանի, 3-րդ դասարանցի Մանեի և 4-րդ դասարանցի Էմինի հետ եմ: Երեխաներն Արմանին օգնում են պատրաստվելու Այբբենարանի հանդեսին, որ մենակ չմնա»,- գրել է նա: