Զոհվածների 133 ծնողի տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է. ՀՀ–ում ընդհանուր 209 դեպք է գրանցվել Սյունիքում մի գյուղ չի լինելու, որտեղ երեխան չկարողանա կրթահամալիր գնալ. մարզպետ Համայնքի մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. տարածքները վերադարձնելու նպատակով 7 հայց է ներկայացվել դատարան Սյունիքը, թվում է՝ ամենահարուստ մարզն է, բայց երբ շրջում ես համայնքներով, հասկանում ես՝ այդպես չէ Ինչի՞ վրա է ծախսվելու ԵՄ-ի կողմից Սյունիքին տրամադրվող 116 մլն եվրոն. պատգամավորը՝ մարզպետին 50 տարի չվերանորոգված ճանապարհներ ենք կառուցում. Լոռին շինհրապարակի է վերածվել. մարզպետ Վարչական ներգործության միջոցներ են կիրառվում նաև տնտեսվարողների նկատմամբ Դիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. Փաստաբան․ Aravot.am Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը 

ՔՊ-ականների մոռացված ու «ջրված» խոստումների թոփ 10-յակը

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները խոստումներ էին շռայլում և հայտարարում, որ ի տարբերություն նախկին՝ մերժված իշխանությունների, իրենք իրենց խոստումներին տեր են կանգնելու: Անցել է հինգ տարի, և այժմ կարող ենք դիտարկել՝ այդպես է դա իրականում, թե ոչ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն պաշտոնյաներին, ովքեր չեն կատարել ընտրողների առջև ստանձնած իրենց պարտավորվածությունները:

Դիցուք՝ սկսենք վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Հեղափոխությունն ուներ հստակ հակաօլիգարխիկ բնույթ, սակայն դժվար չէ նկատել, որ քաղաքականության ու իշխանության լիարժեք ապաօլիգարխացում տեղի չի ունեցել: Մինչդեռ այս խոստումը Փաշինյանի՝ թերևս ամենակարևոր խոստումներից մեկն էր, որը, ինչպես տեսնում ենք, գրվել է սառույցին:

2018 թվականից ի վեր Երևանի ՔՊ-ական քաղաքապետերը հանրությանը հրամցնում են աղբի վերամշակման գործարան ունենալու իրենց կայսերական նախագիծը: Նախագիծը, սակայն, այդպես էլ գրվեց սառույցին, իսկ երևանցիները այսօր ստիպված են հաշտվել քաղաքում տարածվող աղբի «անուշաբույրության» հետ: Եվ դա էլ դեռ խնդրի կեսն է․ օրեր առաջ, դիցուք, հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում, որը մինչ այս պահը, չի հաջողվել մարել: Փաստացի՝ Հայկ Մարությանը և Հրաչյա Սարգսյանը պարզապես խաբել են հանրությանը և չեն կատարել ստանձնած պարտականությունները:

Հանրությանը երկար ամիսներ հրամցնում էին տիեզերքում հայկական արբանյակ ունենալու մասին լուրերը, այս ընթացքում երկու նախարար փոխվեց` Հակոբ Արշակյանն ու Ռոբերտ Խաչատրյանը, սակայն, մինչ այս պահը, հայկական արբանյակի գոյության որևէ փաստական ապացույց հանրությանը չի ներկայացվել։

Սյունիքից ընտրված պատգամավորները, անշուշտ, սյունեցիների հետ նախընտրական հանդիպումների ընթացքում խոստունում էին ամեն կերպ ապահովել մարզի բնակիչների անվտանգությունը: Մինչդեռ՝ արդյունքում, Սյունիքի վրա լրջագույն վտանգ է կախվել, իսկ սյունեցի պատգամավորները զբաղված են հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելով: Գորիս-Կապան ճանապարհի փակվելուց անմիջապես հետո պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարեց, որ ճանապարհը ամենաուշը երեկոյան արդեն իսկ բաց կլինի։ Բնականաբար, այդպես չեղավ, սակայն, Ղահրամանյանը, ով փաստացի ավելորդ լավատեսություն ու հույս էր ներշնչել հանրությանը, այդպես էլ չցանկացավ պատասխանել, թե ինչ նպատակ էր հետապնդում նման մանիպուլատիվ հայտարարություն անելը։ Սյունիքի ճակատագրով առանձնապես հետաքրքրված չէ նաև սյունեցի մյուս պատգամավորը՝ Արմեն Խաչատրյանը, ով սակայն վստահ է, որ Սյունիքում իրեն շատ են սիրում:

Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը ընտրություններին ընդառաջ խոստանում էր զարգացնել զբոսաշրջությունը: Հատկապես բնապահպանները վստահ էին, որ Արսենյանի կառավարման ընթացքում հանքաարդյունաբերությունը չի վնասի  բնությանը, սակայն, արի ու տես, որ հենց Ջերմուկի համայնքապետարանն է կողմ, որպեսզի շահագործվի Ամուլսարի հանքը:

Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոստացել էր լուծել չմշակվող հողերի հարցը, մինչդեռ այսօր, Արմավիրի մարզում կա դեռ շուրջ 21000 հա հողատարածք, որոնք չեն մշակվում: Տասնյակ տարիներ Մեծամոր քաղաքի բնակիչներին անհանգստացնող, գարշահոտություն տարածող, ինչպես նաև Զարթոնք և Եղեգնուտ գյուղերի հողատարածքները կոյուղաջրերով ոռոգվող մաքրման կայանի խնդիրը, որը պետք է լուծվեր, նույնպես ժամանակավոր լուծումներ է ստանում, իսկ խնդրի լուծման վերջնական տեսլականը այդպես էլ չի ուրվագծվում: 

Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը 2018-ի սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ Դաշտավան համայնքում «Արմոն» ՍՊԸ-ն վարձակալության է վերցրել 15 հա տարածք եւ առաջիկա տարիներին պատրաստվում է հիմնել կոկորդիլոսաբուծարան։ Բնականաբար, այդ ծրագիրը այդպես էլ իրականություն չդարձավ, թերևս միայն անեկդոտների առիթ։
 
Իշխանատեղափոխությունից հետո Շիրակի մարզում այս իշխանությունների անմիջական հովանավորությամբ պետք է բացվեր ինքնաթիռաշինական գործարան, հրեաների հետ ինչ-որ ազատ առևտրային գոտի, իսկ Գյումրիում էլ՝ օդային տրամվայներ։ Դժվար է նույնիսկ հաշվել, թե այս ընթացքում քանի մարզպետ փոխվեց Շիրակում, սակայն ոչ Կարեն Սարուխանյանի, ոչ Հովհաննես Հարությունյանի, ոչ էլ Նազելի Բաղդասարյանի ձեռքերը այդ կայսերական նախագծերի իրականացմանը այդպես էլ չհասան։
 
Իշխանությունները խոստանում էին, որ ի տարբերություն նախկինների, իրենք որևէ մութ գործարքներում թաթախված չեն լինելու: Ամիսներ առաջ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը, կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտեց, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, որը Նիկոլ Փաշինյանի քավոր, Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանի և նրա եղբայր, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։ Մեկ այլ դրվագով էլ կեղծ բանկային երաշխիք է ներկայացրել և այդ շինարարության  տեխնիկական վերահսկողության մրցույթը շահել «Էտալոն Գրուպ» ընկերությունը։ Խաժակյանը կասկածներ ունի, որ այս 2 ընկերությունները փոխկապակցված են և պատկանում են վարչապետի քավոր Ղալումյաններին։ 
 
Ինչպես նաև խոստանում էին վերջ տալ ԽԾԲ-ին: Ի՞նչ ունենք արդյունքում․ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ Մարզպետ Հայկ Ղալումյանին, կարծես թե, չեն բավարարել բաջանաղի ստացած հեղափոխական բոնուսները և արդեն ընտրված քաղաքապետ Արթուր Ճաղարյանին հրահանգել է առանց այդ էլ սուղ բյուջե ունեցող քաղաքում բացել քաղաքապետի տեղակալի երկրորդ հաստիք, որն, ըստ պտտվող լուրերի, նախատեսված է, հենց բաջանաղին փոխքաղաքապետ կարգելու նպատակով։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը Մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ-ն արձագանքել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզմանը Տավուշում կատակում են` եթե մեկը ոտքը կոտրում է, սկոռի չեն կանչում, որ ճամփին մյուսն էլ չկոտրի Զոհվածների 133 ծնողի տրամադրվել է աջակցություն՝ դոնորի և փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար Կարմրուկի համաճարակային իրավիճակն աշխարհում լարված է. ՀՀ–ում ընդհանուր 209 դեպք է գրանցվել Սյունիքում մի գյուղ չի լինելու, որտեղ երեխան չկարողանա կրթահամալիր գնալ. մարզպետ Համայնքի մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել. տարածքները վերադարձնելու նպատակով 7 հայց է ներկայացվել դատարան Սյունիքը, թվում է՝ ամենահարուստ մարզն է, բայց երբ շրջում ես համայնքներով, հասկանում ես՝ այդպես չէ Ինչի՞ վրա է ծախսվելու ԵՄ-ի կողմից Սյունիքին տրամադրվող 116 մլն եվրոն. պատգամավորը՝ մարզպետին 50 տարի չվերանորոգված ճանապարհներ ենք կառուցում. Լոռին շինհրապարակի է վերածվել. մարզպետ Վարչական ներգործության միջոցներ են կիրառվում նաև տնտեսվարողների նկատմամբԴիլիջանի քրեականի պետը անչափահաս աշխատակցին այլ պատճառներով է ծեծել. Փաստաբան․ Aravot.am Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը Wildberries-ը լավ նորություն ունիԱնհայտ անձինք մտել են Արիանա Հովսեփյանի բնակարան, խառնել ամբողջ ննջասենյակը (լուսանկար)Փաշինյանն ու Կլաարը քննարկել են Բրյուսելի և Քիշնևի հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը Աբովյանի 23-ամյա բնակիչը հարևանի բնակարանից գողացել է տանտիրուհու բանկային քարտը․ նա ձերբակալվել էՄեծ Հայքի քարտեզը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Նորմալ չէ, եթե պետությունը չի կարողանում տարածք գտնի մանկապարտեզ կառուցելու համար. Մկրտչյան Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արարատ Միրզոյանն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել հայ-ադրբեջանական գործընթացի վերջին զարգացումները Կրեմլը «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզման մեջ մեղադրել է Ուկրաինային՝ նշելով պատճառըԿորեայի ձորում շինաղբ թափելու խնդիրը չի լուծվում, միգուցե տուգանքների խստացման կարիք կա. քաղաքապետի պաշտոնակատար Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով. երկիրը ինտերնետ հասանելիության առումով լավ դիրքերում էԱյդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Ավինյանին. Հարց քաղաքապետի պաշտոնակատարին Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ բախվել են «Lexus»-ն ու երկու «Opel Zafira»․ կա տուժած Չաուշի 14/3 շենքում մի քանի զոհ ենք ունեցել, ինչո՞ւ խաչքար թույլ չեք տալիս տեղադրեն․ պատգամավոր Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում իրականացվող շինաշխատանքներին մասնակցելու հնարավորությունը Կլաարի հետ քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման հեռանկարները Քամու ուժգնացում, ամպրոպ ու անձրև է սպասվում Երևանի նոր հատակագծի համար պետք է մրցույթ հայտարարենք, վերջինը՝ 20 տարվա վաղեմություն ունի Լուկա Մոդրիչը կհեռանա Մադրիդի «Ռեալ»-իցՎարչապետի կողմից պաշտոնի նշանակման և դադարման պահ կհանդիսանա կառավարության կայքի հրապարակումը Ավինյանը եղել է փոխվարչապետ, դրա համար էլ նա է ներկայացնում քաղաքապետարանը կառավարությունում Դատավորները նախագահականում երդվեցին․ Վահագն Խաչատուրյանը նրանց հաջողություն մաղթեց Իրանը ներկայացրել է իր առաջին «Ֆաթթահ» հիպերձայնային բալիստիկ հրթիռը Apple-ը ներկայացրել է իր 3500 դոլար արժողությամբ Vision Pro ակնոցները (տեսանյութ)«Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի բնակավայրերի կրած վնասները գրեթե ամբողջությամբ վերականգնվել են»Տաթև-Լծեն ճանապարհի կառուցումն ավարտված է. Լծենից Նորավան հատվածի բացումը կլինի շուտովՎատ է, որ քաղաքապետն ինչ որոշում է, ավագանին հաստատում է, ուրեմն մի բան լավ չենք անում. Տերտերյան Զգու՞մ եք տարբերությունը․ ԱշոտյանԱԺ-ում քննարկում են տնտեսական մրցակցության ոլորտի խնդիրները. ՈՒՂԻՂ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Հնուց եկել, շարունակվում ա, ավագանիները ամիսը մի անգամ նիստ են անում, քվեարկում գնում. Ասատրյան Չնեղվեք սրանցից, լավ է լինելու. Վահե Հովհաննիսյան Ճանապարհներից գողացվել, վնասվել է 660 ճանապարհային նշան. վարչական տուգանքները խստացվում ենԿանխակալ կամ նսեմացնող վերաբերմունք որևէ համայնքի նկատմամբ չկա, եթե գիտեք, բարձրաձայնեք. ՏերտերյանԱդրբեջանական կողմը հետ է գնացել Սյունիքի սահմանային գոտու որոշ հատվածներիցՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բաց մարզում կանցկացնի երկրպագուների համարԷդ վատ ասֆալտով բնակիչն ա քայլում, եթե համաձայն ա անորակ աշխատանքի հետ, վատ է. Տերտերյան Քարուքանդ վիճակում են երկու-երեք տարի առաջ բարեկարգված գյուղամեջերը. Մկրտչյանը՝ Տերտերյանին
Ամենադիտված