Քաջարանի «Վերևի աղբյուր» կոչվող տարածքում՝ մառախուղի պատճառով, քաղաքացին դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը
Արտակարգ ՊատահարՀունիսի 22-ին, ժամը 23։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի «Վերևի աղբյուր» կոչվող տարածքում՝ մառախուղի պատճառով, քաղաքացին դուրս է եկել ճանապարհից և ընկել ձորը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: