Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին կալանավորել են 4 ամիս ժամկետով
ԱրցախԱդրբեջանում Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում Ռուբեն Վարդանյանին մեղադրանք են առաջադրել ֆինանսական ահաբեկչության, զինված խմբավորումների ձևավորմանը մասնակցելու և օտարերկրյա քաղաքացու կողմից Ադրբեջան ապօրինի մուտք գործելու հոդվածով։