Լավրովը Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակում զրուցել է Իրանի ԱԳՆ ղեկավարի հետ
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում զրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Հոսեյն [Ամիր] Աբդոլլահիանը զրույց են ունեցել Հարավային Կովկասի համար «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի նախարարական հանդիպման շրջանակում»,- նշված է Իրանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Հանդիպմանը մասնակցում են հինգ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Հաքան Ֆիդանը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Վրացական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։