ԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրը Ալիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ում Երախտապարտ ենք ԵՄ-ին այն աջակցության համար, որը ցուցաբերվել է ԼՂ տեղահանվածներին և ՀՀ-ին․ Միրզոյան Բերեք մի օրինակ՝ օրենք եմ բերել պաշտոնյայի համար, եթե ոչ, ներողություն խնդրեք. Մինասյանը՝ ՔՊ-ականին Պարո'ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համար Համախմբվել ենք Արցախի պետական ինստիտուտների պահպանման շուրջ, ժամանակը ցույց կտա` ով է ճիշտ Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր և էթնիկ զտում․ այդ հարցով նամակ ենք փոխանցում ՄԱԿ-ին Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Բա որ Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի եք «ստայանկի» գինը 1600-ից սարքում 5000. Ավետիսյան Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ 

ՔՊ-ական պաշտոնյաների բացթողումներն ու «կիքսերը». Անահիտ Ավանեսյան

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ն սկսում է նոր շարք, որտեղ մանրամասն կուսումնասիրենք ՀՀ պաշտոնյաների՝ ի պաշտոնե կատարված բացթողումները, սկանդալները, որոնց կիզակետում վերջիններս հայտնվել են, և կդիտարկենք, թե նման իրավիճակներում՝ արդյո՞ք նրանց արտասահմանցի գործընկերները շարունակել են կառչած մնալ պաշտոնից, թե, ամեն դեպքում, կամք են դրսևորել և արդարությունն ավելի բարձր գնահատել: Այսօր կանդրադառնանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին:

Եվ այսպես՝  Բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «ԱՀԿ-ն իր Covid-19-ի վերաբերյալ զեկույցում նշել է, որ Հայաստանում Covid-19-ի ավելցուկային մահերի թիվը ուռճացված է, ինչին ի պատասխան առողջապահության նախարարությունը սկսել է արդարանալ և մեղքը գցել հաշվարկների տեխնիկական խմբի գործունեության վրա, որ «պատահականության» և/կամ «տեխնիկական սխալի» արդյունքում, ավելցուկային մահերի մեջ ներառվել են նաև 44-օրյա պատերազմի արդյունքում մահացած անձինք»: 

2022-ին ԱԺ Առողջապահության և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է նախարարությունը պարգևատրել 4 աշխատակցի այն դեպքում, երբ չի ունեցել աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ և այդպիսով չի պահպանել օրենքի պահանջը։ Անահիտ Ավանեսյանն ամեն կերպ փորձել է խուսափել պատասխանից, սակայն Ա․Մանուկյանի համառ հարցադրումներից հետո, ի վերջո, ստիպված է եղել խոստովանել. «Այո՛, ընդունում ենք, որ 2020թ․ ընթացքում եթե չէր ունեցել իր աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներ, ուրեմն պետք է պարգևատրումից զերծ մնալ։ Բայց հաշվի առնելով ստեղծված իրադրությունը՝ պարգևատրման, այդուհանդերձ, ներկայացվել է»։ Այսինքն, նախարարը ընդունում է, որ թերացել են»:

Ամիսներ առաջ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը նախորդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերում ինքնախոստովանություններով հանդես եկավ, թե ինչպես են հետհեղափոխական ժամանակահատվածում Պետական առողջապահության գործակալությունում՝ ՊԱԳ-ում, գրանցվել կոռուպցիոն բնույթի սկանդալներ: Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց. «Եթե պետական մարմիններում վերահսկողական մարմինները հավուր պատշաճի գործեն, ՊՎԾ-ն անելիք չի ունենա: ՊԱԳ-ով տրված պետպատվերների ձեւավորման հայտերի ներկայացման եւ ֆինանսավորման գործընթացի մասով կան բավականին լուրջ ընթացակարգային խնդիրներ, իսկ որտեղ ընթացակարգային եւ օրենսդրական բացեր կան, այնտեղ ակտիվանում են անբարեխիղճները, բույն է դնում կոռուպցիան, ցավոք»: Մինչ այդ հարցազրույցը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարում էր, որ  Պետական առողջապահական գործակալությունը կարևոր դեր է ստանձնելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհին: Նա նաև նշում էր, որ կառույցը գտնվում է բարեփոխումների փուլում, բարեփոխողն էլ, ըստ էության, ինքն է՝ Ավանեսյանը: Ստացվում է, որ Ռոմանոս Պետրոսյանն անուղղակիորեն քար է նետում Ավանեսյանի այգին` հայտարարելով, որ այդ բարեփոխումները, մեղմ ասած, արդյունավետ չեն եղել:

Մեկ տարի առաջ հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում հրապարակված լուսանկարը, որտեղ երևում էր, որ Աբովյանի դիահերձարանում պոլիեթիլենային պարկերով զինծառայողների մասունքներ են նետված գետնին։ Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղի վարիչը և այս գործընթացում ընդգրկված 2 աշխատակից ազատվել են աշխատանքից: ՊՈԱԿ-ի տնօրենը ստացել էր խիստ նկատողություն: Բայց ահա Անահիտ Ավանեսյանը որոշել է սահմանափակվել ներողություն խնդրելով, չնայած պարզ է, որ սա առաջին հերթին հենց իր բացթողումն էր:

Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկի ընթացքում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի, ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐՒ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։ Այսինքն՝ գործող նախարարի ամուսինը կառավարության կողմից արտոնության է արժանանում:

Մինչդեռ միջազգային պրակտիկայում Ավանեսյանի արտասահմանյան գործընկերները նման բացթողումների ֆոնին շատ ավելի մեծ կամք են դրսևորում և հեռանում են զբաղեցրած պաշտոններից:

Իսպանիայի առողջապահության նախարար Անա Մատոն հրաժարական է տվել՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: Ինչպես պարզվել է` նրա նախկին ամուսինը ներգրավված է եղել կաշառակերության մեջ:

Էկվադորի առողջապահության նախարար Խուան Կառլոս Սեվայոսը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ պատվաստման ենթակա քաղաքացիների ցանկում պետական պաշտոնյաների հերթը առաջ գցելու համար: Հանրային ճնշման արդյունքում` նախարարը հեռացավ զբաղեցրած պաշտոնից:

Չեխիայի առողջապահության նախարար Պետր Արենբերգերը հրաժարականի դիմում է ներկայացնել՝ ֆինանսական հայտարարագիրը թերի ներկայացնելու պատճառով:

Այն բանից հետո, երբ Հորդանանի հիվանդանոցներից մեկում թթվածնային բալոնների պակասից գրանցվեց հինգ պացիենտի մահ, հրաժարական ներկայացրեց այդ երկրի առողջապահության նախարարը` բացթողման պատասխանատվությունը վերցնելով իր վրա:

Ռումինիայի առողջապահության նախարար Վիկտոր Կոստակեն հրաժարականի դիմում գրեց միայն այն բանից հետո, երբ ընդամենն առաջարկել էր պարտադրել թեստավորվել Բուխարեստի բոլոր բնակիչներին: Այս հանգամանքն այնքան էր զայրացրել ռումինացիներին, որ նախարարը հանրային ճնշման արդյունքում՝ մեկ առաջարկի պատճառով հեռացավ զբաղեցրած պաշտոնից:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ողջունում ենք հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը. Ֆրանսիայի ԱԳՆԽաղաղության պայմանագիրը հենց նրա մասին է, որ ինչ-որ ռևանշներ չեն լինելու․ Գևորգ Պապոյան Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի վրա․ կան վիրավորներԱԺ-ն վավերացրեց Հայաստանի և Հնդկաստանի միջև մաքսային հարցերով համագործակցության համաձայնագիրըԱլիևը ստել է, առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին ագրեսիայից զոհվել է ԼՂ-ումԵրախտապարտ ենք ԵՄ-ին այն աջակցության համար, որը ցուցաբերվել է ԼՂ տեղահանվածներին և ՀՀ-ին․ ՄիրզոյանԲերեք մի օրինակ՝ օրենք եմ բերել պաշտոնյայի համար, եթե ոչ, ներողություն խնդրեք. Մինասյանը՝ ՔՊ-ականինՊարո'ն Մինասյան, մեզ ձեր արշինով մի չափեք, էդ թվերը չի, որ օրենք բերենք պաշտոնյաների բիզնեսի համարՀամախմբվել ենք Արցախի պետական ինստիտուտների պահպանման շուրջ, ժամանակը ցույց կտա` ով է ճիշտԱրցախում տեղի ունեցածը ցեղասպանություն էր և էթնիկ զտում․ այդ հարցով նամակ ենք փոխանցում ՄԱԿ-ինՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 էԲա որ Գյումրու մաքսայինում հերթ չկա, ինչի եք «ստայանկի» գինը 1600-ից սարքում 5000. ԱվետիսյանԴեկտեմբերի 11-ի աստղագուշակՍա լավ հնարավորություն է. Միրզոյանը մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների նիստինՄենք կլուծենք էդ հարցը, ժամանակը ձեր համար ավելի դանդաղ կսողա. Ալեն Սիմոնյանը՝ ԱղազարյանինՄեղք է էս ժողովուրդը, սաղ ձկնաբույծները վարկերի տակ են, փողը ներդնում ենք, բայց ձկները սատկում ենԴուք մեզ չասեք՝ մեր տան մեջ ինչ կարգ հաստատենք. փոխնախարարը այսպես պատասխանեց ձկնաբույծներինԿրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներԱղետալի վիճակ է, ինչո՞ւ են ամեն ինչ հարկատուի վրա գցում, կառավարությունից չեն ընդունում, խաբում ենՀարվածներ էին հասցրել, ապա հափշտակել են Նարկոլոգիական կենտրոնից ստացած մեթադոնն ու դիմել փախուստիՅուրաքանչյուր տաքսի ծառայության վարորդ ամեն պատվերից 2-3% տուրք է վճարելու, ոչ թե 1մլն դրամ. ԹունյանՊարոնա՛յք գեներալներ, ձեր քայլերով ԶՈւ-ում պետք է օրինակ ծառայեք. Պապիկյանը հետևում է ատեստացիային«Զանգեզուրի միջանցքի» թեման առաջնային օրակարգից դուրս է մղվել, բայց թուրքերը թեման տաք են պահումՈւՂԻՂ. Ազգային ժողովը շարունակում է իր նիստերը Տիգրան Ավինյանի անցյալն ու ներկան կամ до и после-նՇուրջ 90%-ով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը. ԲԴԽ նախագահը` այսօրվանից ուժի մեջ մտնող փոփոխության մասինԼույս չի լինիՁկնաբույծները կրկին բողոքի ակցիա են իրականացնում. նրանք վաղ առավոտից նախարարության շենքի դիմաց ենՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 11Ու տոնածառ, ու էլի խոշտանգվող Հրապարակ. ցինիկ է և ունայն ամենայն բան․ Լիլիթ Գալստյան «Բայերը» ոչ ոքի խաղաց «Շտուտգարտի» հետ եւ առաջատարն է Պատգամավոր. Մեր առաջնահերթ նպատակն է պահպանել Արցախի ժողովրդի սուբյեկտայնությունը Արմինե Հարությունյանը՝ Gucci-ին մերժելու, հոր բացակայության ու արտաքինի մասին (տեսանյութ)ԵՄ-ն համաձայնություն է ձեռք բերել արհեստական բանականությունը կարգավորող օրենսդրության շուրջ Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է Ցավոք, այս տարին «նշանավորվեց» մարդու իրավունքների ծանրագույն խախտումներով․ Արման Թաթոյան Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը օրեր առաջ ընթրել էին մահացած պարուսույցի հետԱրցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն (տեսանյութ) ՃՏՊ Թալին-Երևան ավտոճանապարհին. կա տուժածՌոբերտ Քոչարյանի նախագահական ինքնաթիռը դուրս է բերվել աերոդրոմից․ «Հետք» ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էԱջակցության շահավետ ծրագրեր՝ անասնապահությամբ զբաղվողների համար Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի՝ լիազորություններն ավարտող նախագահին պարգևատրել է Պատվո շքանշանով Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպքՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. այնտեղ ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Վարդան ՕսկանյանԱյդ թիմը հավակնում է ԱՊԼ-ի չեմպիոն դառնալուն․ Ժեզուս Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Նեթանյահու հեռախոսազրույցից Հրդեհ Երևանի Լեփսիուսի փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է դիՀռոմի պապը ողջունել է հայ և ադրբեջանցի գերիներին ազատ արձակելու որոշումը
Ամենադիտված