Որևէ պետություն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու համար. Ղազախստանի ԱԳՆ
Որևէ պետություն չի դիմել ՀԱՊԿ-ին իր անդամակցությունը դադարեցնելու համար։ Այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Կայրաթ Ումարովը, գրում է Sputnik-ը։
«Այսօր ՀԱՊԿ-ի կազմում փոփոխություններ չենք ակնկալում։ Միշտ ավելի լավ է լինել նման կազմակերպության ներսում, քան դրսում»,- ասել է Ումարովը։