Էդուարդո Տեյշերան հեռացել է «Ուրարտուից»
Սպորտ«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և կիսապաշտպան Էդուարդո Տեյշեյրան երկկողմ համաձայնությամբ դադարեցրել են համագործակցությունը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Բրազիլացի ֆուտբոլիստն «Ուրարտու» էր տեղափոխվել 2023 թվականի ամռանը։
Էդուարդոն «Ուրարտուի» կազմում ընդհանուր առմամբ 12 հանդիպման է մասնակցել` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստին ելույթների ու նվիրված աշխատանքի համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում։