«ՀՀ գործող չիշխանությունը, կեղծ պայքար սկսելով բուքմեյքերների դեմ, հարյուրապատկել է բեւքմեյքերների հասույթը»
ԲլոգոսֆերաՍեւան Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Դեռ վաղեմի պատգամավոր փաշինյան նիկոլը տարիներ շարունակ զուռնայի պես ականջ ծակող իր ճղճղան ձայնով քննադատում էր բուքմեյքերական կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում։ Հետա արդեն հեղափոխական նիկոլը հայտարարում էր պատերին տալու ու ասֆալտին ծեփելու մասին։
Իսկ պատկերն իրականում այլ է։ ՀՀ գործող չիշխանությունը կեղծ պայքար սկսելով բուքմեյքերների դեմ, հարյուրապատկել է բեւքմեյքերների հասույթը, հասցնելով դրանք տրիլիոնների։
Գուցե սա հենց այն ապագան է, որի համար 680 000 հպարտ քաղաքացիներ ընտրեցին ու որոշեցին օրվա հացի փողը վաստակել խարդախությամբ ժողովրդի փողերը գրպանում բուքմեյքերների միջոցով։
Այսքանից հետո բացարձակ զարմանալի չէ, որ ժողովրդի հաշվի օլիգարխներ դարձած մի շարք խարդախներ ամեն գնով նիկոլին պահում են վարչապետի աթոռին»։