Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ» Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» «Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» «Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը մարդու իրավունքների վերաբերյալ Իլհամ Ալիևի տեսլականին

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսլականին մարդու իրավունքների վերաբերյալ, որն արտացոլված է վերջինիս նախընտրական ծրագրում։

Ներկայացնում ենք Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ։

«Իր նախընտրական ծրագրում Ադրբեջանի գործող նախագահը, ով հանդիսանում է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված պատերազմական հանցանքների, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակման, 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտման գլխավոր ճարտարապետը, նախատեսում է բարեփոխումներ կատարել մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման ոլորտում։ 

Այս ուղղությամբ Ադրբեջանի նախագահի «տեսլականը» նման է ինչպես սեփական, այնպես էլ միջազգային հանրության աչքերին փոշի փչելուն, որովհետև նա նախատեսում է «Մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության ոլորտում գործունեության շարունակական զարգացում,  մարդու իրավունքների խթանում, քաղաքացիական հասարակության ինստիտուտների գործունեությանը պետական աջակցության շարունակականություն, նախկին հարկադիր վերաբնակների՝ օկուպացիայից ազատված իրենց հայրենիքներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքի ապահովում, հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանում» և այլն։ Նման նպատակներ «սահմանվում» են մի երկրում, որը՝ ըստ 2020 թ․ Բարոյական ազատության միջազգային ինդեքսի, աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը (160-ից), մի երկրում, որտեղ քաղաքացիական ազատությունների ցուցանիշը 2006թ․ 5,6-ից 2022 թ․ նվազել է 2,6-ի, ընտրությունների ժողովրդավարության ցուցանիշը 1992 թ․ 0,36-ի համեմատ 2022 թ․ նվազել է մինչև 0,19, քաղաքական ազատությունների վերջին 20 տարիների ադրբեջանական ցուցանիշը զրոյական է, մամուլի ազատության ցուցանիշով Ադրբեջանը կրկնակի զիջում է Հայաստանին և Վրաստանին։ 

Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում, որը համընկնում է Իլհամ Ալիևի պաշտոնավարմանը, վերածվել է մարդկանց հսկայական բանտախցի, որտեղ շարունակաբար սովորեցնում են աներկբայորեն ենթարկվել իշխող բռնապետությանը և ատել հարևաններին, մասնավորապես՝ հայերին։ Նման ատելության դասերի արդյունքներին քաղաքակիրթ աշխարհը ականատես եղավ ի դեմս վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հայության դեմ կատարված անդառնալի հանցանքների։ Հետևապես մարդու իրավունքների խթանումը Ադրբեջանում պետք է սկսվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար, ինչպես նաև պատմական Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից 1988-1992 թթ․ բռնագաղթեցված ավելի քան կես միլիոն հայության վերադարձի և ոտնահարված բոլոր իրավունքների ճանաչմամբ և դրանց վերականգնման ուղղությամբ գործնական քայլերի կատարմամբ։ Անհնար է խոսել հանդուրժողականության և բազմամշակութային արժեքների խթանման մասին, երբ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ հայկական մշակութային ժառանգությունը բարբարոսաբար ոչնչացվել է և այս մշակութասպան վարքը չի արժանացել համապատասխան գնահատականի։ Բազմամշակութային արժեքների խթանումը պետք է սկսվի պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածք UNESCO-ի փաստահավաք խումբ ուղարկելուց և հայկական մշակութային հոգևոր-կրոնական ժառանգության կամ դրա մնացորդների վիճակի արձանագրելուց, իսկ Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության նկատմամբ հատուկ պահպանություն սահմանելուց։ 

Խիստ վիճարկելի է՝ արդյոք Ադրբեջանը ունի բավարար կամք և ցանկություն մարդու իրավունքների պաշտպանությունը նախընտրական ծրագրից գործնական հողի վրա դնելու համար։ Տասնամյակներ շարունակ ժխտողականության և ազգայնականության ախտով կերակրված հանրությունն ի զորու չէ հաշվի նստել կատարած հանցանքների իրողության հետ։ Ուստի միայն գործնական զսպիչ, կանխարգելիչ և պարտավորեցնող մեխանիզմներն են, որ կարող են Ադրբեջանին հրավիրել քննարկումների սեղանի շուրջ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կրկին կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել՝ զսպելու ծավալապաշտական նեոազգայնականության  վերարտադրությունը, որը դամոկլյան սրի պես կախված է համաշխարհային հանրության, մասնավորապես տարածաշրջանային երկրների ու ժողովուրդների գլխին»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան«Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լՔաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն ՎրթանեսյանԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԻ՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իշխանությունն անում է Ադրբեջանի իրավազորությունը ճանաչող հայտարարություններ․ Արման ԹաթոյանՎրաստանը 2030 թվականին կդառնա Եվրամիության անդամ․ Բիձինա ԻվանիշվիլիՍտով սկսված այդ ողջ գործընթացը պիտի ավարտվի ճշմարտության հաղթանակով․ հայտարարություն՝ Կիրանցից (տեսանյութ)Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին, հոգևոր Հայաստանը՝ նոր Հայաստանին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով․ ՄԻՊԿիրանցում պայքարը շարունակվում է․ տավուշցիները՝ խարույկի շուրջ (տեսանյութ)«Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամենադիտված