Մալխաս Ամոյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն (տեսանյութ)
ՍպորտՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնությունը՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ։
24-ամյա Ամոյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել նաեւ 2022 և 2023 թվականներին: