Հոյլունդը՝ ՄՅՈՒ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ճանաչվել է թիմի փետրվարի լավագույն խաղացող։
21-ամյա դանիացին ընտրվել է լավագույնը մանկունիանցիների երկրպագուների հարցման հիման վրա։ Մրցանակի համար պայքարում էին նաև Կոբի Մայնուն և Դիոգո Դալոտը:
Փետրվարին Հոյլունդը չորս հանդիպում է անցկացրել թիմի կազմում, որոնցում խփել է հինգ գոլ։
Ընդհանուր առմամբ, նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա առաջին անգամ է ճանաչվել «Մանչեսթեր Յունայթեդի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ։