Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան Կիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ ՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնել Զինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ Սրբազան Ջրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա Հայաստան ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ «Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար Պողոսյան Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է 

Նախագիծ. փոփոխություններ և լրացումներ «Հանրակրթության մասին» օրենքում

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը:

Գործող օրենսդրություն

Հավաստագիրը տրվում է 5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը իրավունք է ստանում դիմելու և մասնակցելու տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ նշանակվելուց հետո տնօրենի պաշտոնավարման համար հիմք է կնքված պայմանագրի ժամկետը: «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսհաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց: Կառավարման նոր համակարգի անցած հաստատության տնօրենի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանալու դեպքում զարգացման ծրագրի կատարողականի դրական արդյունքով տնօրենի հետ կնքվում է պաշտոնավարման հնգամյա նոր պայմանագիր, սակայն հավաստագրման պահանջ սահմանված չէ: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել այնպիսի կարգավորում սահմանել, որ հստակեցվեն և՛ հավաստագրի գործողության ժամկետն ու տրամադրման նպատակը, և՛ հավաստագրի կասեցման դեպքերը, որոնք կիրառելի կլինեն նաև կառավարման նոր համակարգի անցած հաստատությունների տնօրենների համար:

Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում նոր մեխանիզմով ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերի գործարկումն առաջացրել է հերթական և կամավոր ատեստավորումների արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքերն առանձին դրույթներով և բավարար հստակությամբ սահմանելու անհրաժեշտություն: Մասնավորապես՝ անհրաժեշտ է երկու ատեստավորումների համար տարանջատել ընթացակարգերի և հնարավոր հետևանքների մասով կարգավորումները: Սահմանված որոշ հասկացություններ հստակեցնելու և նորը սահմանելու անհրաժեշտություն է առաջացել:

Առաջարկվող կարգավորումներ

Ուսումնական հաստատություններում գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու համար կառավարման նոր համակարգի անցնելու սկիզբ է համարվում տնօրենի թափուր տեղ առաջանալու ժամկետը: Օրենքի 12-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան հստակեցնել ոլորտում առկա իրավահարաբերությունները, կարգավորել հավակնորդին տրվող հավաստագրի գործողության ժամկետը, տնօրենի հավաստագրի կասեցման դեպքերի հավասարաչափ ազդեցության հնարավորությունը:

Օրենքի 26-րդ հոդվածում ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու վարձատրության բարձրացմանն ուղղված առաջարկվող փոփոխությունների արդյունքում հերթական և կամավոր ատեստավորումների կարգավորումներն առանձին կետերով կսահմանվեն՝ կիրառողների և շահառուների համար հստակ և հասկանալի դարձնելով հնարավոր հետևանքների մասին դրույթները:

Կսահմանվի ուսուցչի մոտ առարկայական գիտելիքի իմացությունը՝ որպես մասնագիտական զարգացման գնահատված կարիք լինելու դեպքին վերաբերող կարգավորում, համաձայն որի՝ ուսուցիչը նույն տարում ՀՀ կառավարության սահմանած կարգով պարտադիր կմասնակցի կամավոր ատեստավորման համար իրականացվող վերապատրաստմանը, որից հետո կամավոր ատեստավորմանը, որը կհամարվի պարտադիր ատեստավորում:

Առաջարկվում է սահմանել դպրոցահասակ երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգի հաստատման համար լիազորող նորմ՝ վերոնշյալ մասնագետների համար նշված միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ընձեռելով:

Պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների բացահայտման և հաստատություն ուղղորդման մասով հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասություններում ավելացվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ վերջիններիս գործառույթներից բխող համապատասխան կարգավորում:

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 17-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. ՈսկանյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՔԿ-ն զինծառայողների վրա ճնշում է գործադրել, եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. գնդապետ Միհրան ՄախսուդյանԱլ Հիլալը հաղթել է Ալ Ֆատեհին, Սելարայանը՝ գոլի հեղինակԱպրիլի 27-ի աստղագուշակԵՄ-ում Հայաստանի դեսպան. ՀԱՊԿ-ը լքեց մեզԱրթնանալ ու կանխել է պետք, նիկոլական պրոպագանդայի վերջը տալ է պետքՏավուշի հանձման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո. Վարուժան ԳեղամյանԵրեկ Կիրանցում երևացող զինվորներն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացինԻսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա ՂազարյանՊետք էր կարգի բերել մեր տան դռները. ինչո՞ւ հեղափոխությունից հետո մեզ բաժին հասան ծանր փորձություններ. ՓաշինյանՔՊ-ն ստիպել է Տավուշի շարժմանը միացած զինծառայողներին ուղերձ հղել (տեսանյութ)Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման ԹաթոյանՄոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան«Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ»«Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանըԻ սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն ՄխիթարյանՄտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. ԱնանյանԱպրիլի 27. Օրվա խորհուրդ«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան (տեսանյութ)Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞...«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ստի և ճշմարտության պայքար․ ճշմարտությունը պետք է հաղթի. Բագրատ ՍրբազանՈ՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն էԻշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել էԿիրանցիներին միացած զինծառայողներին կանչել են ռազմական ոստիկանություն. «Հրապարակ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխներըՌուսական գազից հրաժարվելու` ադրբեջանական գազ սպառելուն հակված ՔՊ պատգամավորըԿեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»
Ամենադիտված