Զելենսկին ժամանել է Ստամբուլ
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար, հայտնում է Anadolu-ն։
Նշվում է, որ ինքնաթիռը, որով ժամանել է Զելենսկին, վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում։ Նրա հետ Թուրքիա է ժամանել Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
Էրդողանի հետ հանդիպմանը Զելենսկին նախատեսում է քննարկել Ուկրաինայում հակամարտությունը։