Անիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. Շարմազանով ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ «Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ» Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին Կիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է Երևան Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ» Ի՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան Վարդանյան Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններում Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» 

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը

Քաղաքական

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարությանը։

Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․

«Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնը անվանապես զբաղեցնող Սաբինա Ալիևան մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագաիտական կորպուսի ներկայացուցիչների կրկին փորձում է մոլորեցնել պատմական անցյալի և ներկայի իրողությունների այլակերպման և Ադրբեջանի՝ «զոհի» կարգավիճակի ու «արդարության» համար պայքարողի իմիջի ստեղծման համար, ինչը ադրբեջանական քաղաքական երեսպաշության գագաթներից մեկն է։ Ադրբեջանի «պատմական» անցյալի կերտման հովանավորներից մեկը՝ Հեյդար Ալիևը, մարտի 31-ը հայտարարել է «ադրբեջանցիների դեմ ցեղասպանության օր», ինչը, բացի Հայոց ցեղասպանությանը հակակշռելուց և ադրբեջանական հանցանքները թաքցնելուց, հետապնդում է նաև Հայաստանի և հայության դեմ հասարակական ատելության գեներացման խոշոր նպատակ։ 

Սակայն թե՛ Հեյդար Ալիևը, թե՛ Սաբինա Ալիևան, թե՛ «ադրբեջանական ցեղասպանության» մասին խոսող ցանկացած մեկը քաղաքական նպատակադիր կուրություն են ցուցաբերում պատմության և մասնավորապես 1918 թ․ Բաքվի մարտյան դեպքերի նկատմամբ։ 1918 թ․ մարտի վերջին Բաքուն դարձավ իշխանության համար պայքարի կիզակետ, որի համար պայքարում էին մուսավաթականները՝ ի դեմս «Վայրի» դիվիզիայի, որը սովոր էր ավարառությամբ զբաղվել հատկապես քրիստոնեական բնակավայրերում, մյուս կողմից՝ Բաքվի բոլշևիկների միջև։ Մի քանի օր Բաքվում իշխանության համար պայքարը կրեց նաև ռազմական բնույթ, որի հետևանքները ժամանակակից ադրբեջանական պատվերային պատմագիտությունը վերագրում է «հայ ժողովրդի կողմից «ադրբեջանցիների» դեմ իրականացված ցեղասպանության»՝ մոռանալով կամ միտումնավոր անտեսելով իրենց մեծահարուստներից մեկի՝ Հաջի Զեյնալաբդին Թաղիևի հետևյալ չափազանց հստակ խոսքերը, որ Բաքվի իրադարձությունները հայ-թաթարական բախումների բնույթ չեն կրել, իսկ հայկական զորամասերը փրկել և ապաստան են տվել ավելի քան 14.000 մահմեդականների, որոնց հետ են վերադարձրել պարսից հյուպատոսի միջոցով»: Այսինքն՝ սեփական ժամանակակից քաղաքական առաջնահերթությունները թույլ են տալիս Ադրբեջանի իշխանությանը քայլել իրենց «մեծանուն» հայրենակցի խոսքերի վրայով՝ խեղելով իրողությունների բովանդակությունը և միտումնավոր շփոթելով պարզ հասկացությունները։ 

Չկա առավել մեծ խեղկատակություն, քան հորինել սեփական ժողովրդի համար ցեղասպանության պատմություն։ Սակայն այս միտումը Հեյդար Ալիևով չի սկսվել, այլ շատ ավելի վաղ՝ հենց 1918 թ․ Ադրբեջանի մուսավաթական կառավարությունը Բաքվի ավելի քան 30 հազար հայության կոտորածը սկսեց արդարացնել որպես վրեժ 1918 թ․ մարտյան դեպքերի։ Այսինքն հայությանը չգործած հանցանքի մեջ մեղադրման և սեփական հանցանքների համար «հավասարակշռման» պատրվակով ի սկզբանե նենգափոխվել է չափազանց ակներև իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ 1918 թ․ մարտին հայերի կողմից փրկված 14 000 թյուրքերից մեկն էր նաև Բեյբութ խան Ջևանշիրին՝ Ադրբեջանի ապագա ներքին գործերի նախարարը և Բաքվի հայության դահիճը, ով իր կաշվի փրկությանը պատասխանեց ինչպես եռօրյա կոտորածով, այնպես էլ ամիսներ ձգվող հայության նկատմամբ առևանգումների, գնդակահարումների, սովի, նվաստացման, թալանի, ջարդի գործադրմամբ, որը անժխտելի է՝ վկայված ժամանակակից օտարազագիների արձանագրմամբ։ Ինչու Սաբինա Ալիևան չի հիշատակում այն 46 հայ որբերի մասին, ովքեր 1918 թ․ Բեյբութ խան Ջևանշիրի հրամանով որբանոցի 4-րդ հարկի պատուհանից դուրս են նետվել, իսկ նրանց ծնողները շատ ավելի վաղ կոտորածի էին ենթարկվել, ինչու չի հիշատակում Բաքվի հիվանդանոցի մասին, որտեղ բուժվող հայերը սրախողխող են արվել, կամ փախստականներ տեղափոխող այն նավի մասին, որը ջրասույզ է արվել՝ իր հետ տանելով բազմաթիվ անմեղ կյանքեր։ Սրանք պատմական անցյալի դրվագներ են միայն, որը ադրբեջանական տարբեր վարչակարգեր նրբորեն չեն նկատել։ 

Իսկ մեր օրերում Ադրբեջանը վերջին երկիրն է, որն իրավունք ունի խոսելու ցեղասպանության մասին այն պարզ պատճառով, որ վերջին տասնամյակներին էթնիկ զտման, բռնի տեղահանման և վերջապես ամենաիսկական ցեղասպանության է ենթարկել ողջ պատմական Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայությանը, իսկ ամիսներ առաջ ի տես ողջ աշխարհի հայաթափել ողջ Լեռնային Ղարաբաղը։ Վերջին երեք տարիների Ադրբեջանի հանցագործ վարքի պատճառով ավելի քան 150 հազար հայ էթնիկ և ռասիստական խտրականության և զենքի սպառնալիքի տակ հեռացել է իր հայրենիքից: Սա է այն բովանդակությունը, որ պետք է պարունակեր Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Նա պետք է արձանագրեր, որ շուրջ 10 ամիս Լեռնային Ղարաբաղի բնակչությունը գտնվում էր հումանիտար աղետի մեջ։ Ինչու՞ Սաբինա Ալիևան նամակներ չհղեց միջազգային կազմակերպություններին, երբ Լեռնային Ղարաբաղում արձանագրվեց սովամահություն, երբ չկային կենսագործունեության ապահովման նվազագույն պայմաններ անգամ, կամ երբ անցակետից առանց հիմքի մարդիկ էին առևանգվում և քրեական գործեր հարուցվում, որի հիմքերը Ադրբեջանը չուներ և գտնել ևս չկարողացավ, այլ բեմադրեց մի քանի արարից բաղկացած ներկայացումներ։ 

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը դատապարտում է Սաբինա Ալիևայի հայտարարությունը։ Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Ադրբեջանը տրամագծորեն հեռու է թե՛ մադու իրավունքների պաշտպանությունից, թե՛ պատմական իրականությանը առերեսվելու ցանկությունից։ Ուստի, խորհուրդ ենք տալիս Սաբինա Ալիևային այցելել Բաքվում գտնվող քաղբանտարկյալներին, բռնադատված լրագրողներին և պարզապես ֆեոդալական հասարակության վերին կլաններից ցած գտնվող հասարակ մարդկանց՝ իմանալու սեփական երկրի և իր սատարած իշխանության մասին ողջ ճշմարտությունը։ Եվ վերջապես՝ կոչ ենք անում միջազգային իրավարար կազմակերպություններին կամ Ադբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին սովորեցնել Սաբինա Ալիևային, որ իր գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, ոչ թե դրանց խախտումը օրինականացնելը»։ 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել ենՈ՞վ է հրահանգ տվել, ո՞ր իրավունքով է Տավուշում սահմանագծում իրականացվում, սյուներ տեղադրվում (տեսանյութ)ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերինԱնիմաստ է վրդովմունքը, թե ինչու Փաշինյանը չի մասնակցելու Պուտինի երդմնակալությանը, հրավերի ավանդույթ չկա. ՇարմազանովՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստ Տավուշի շուրջ կատարվողի նկատմամբ անտարբեր չենք, ՀՀ-ն մեր հայրենիքն է. պայքարին միացել են եզդիները (տեսանյութ)Նրա առաքելությունն է ուրախացնել ադրբեջանա-թուրքական իշխաններին. Ղազարյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ. Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասինԿիրանցից՝ Հանրապետության հրապարակ. շարժումը տեղափոխվում է ԵրևանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Սրանով կփակվի ամեն ինչ․ Նարեկ ԳալստյանԻ՞նչ էիք կարծում, որ գնաք Նիկոլի հետ հանդիպման հայրենասիրությունն ա արթնանալո՞ւ մեջը․ Տիգրան ՎարդանյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Երբեք չեմ հասկանա, մարդկանց, որոնք կարող են գնալ նիկոլի հետ հանդիպման․ Ալիսա Գևորգյան«Ասենք՝ Նիկոլը գնաց, բա հետո ի՞նչ ենք անելու» հարցը ՔՊ-ական թեզ ա․ Աղասի Միքայելյան «Սունդուկյանը չէր լռի», «Պարոնյանը չէր լռի». իրազեկման ակցիաներ թատրոններումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»«Հրապարակ». Ընդդիմության շարքերում ռադիկալ տրամադրություններ են տիրում, իսկ Նիկոլ Փաշինյանի բախտը կբերիԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Հրապարակ». Տավուշում ցուցարարներին միացած զինծառայողներին ծեծել են ու ճնշե՞լՔաղաքացիներն իրենց դիրքորոշումը հայտնելու կրեատիվ տարբերակներ են գտնում«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Պարզվել է, որ Սովետի քարտեզներն արդեն ակտուալ չեն ու որ «սահմանը» անցնելու է արդեն Խորհրդային Հայաստանի տարածքով. Կարեն ՎրթանեսյանԻ՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի շուրջ սկանդալները շարունակվում են. Գյումրիում նույնպես վանկարկումներ են հնչել«Ժողովուրդ». Կարեն Ջալավյանը՝ Քյոխը կներկայանա հակակոռուպցիոն դատարան` հարցաքննությանԻ՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»«Ժողովուրդ». Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերն աճել են 20 տոկոսով«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ․ Անի Քոչար (տեսանյութ)ՀՀ–ն ժամ առաջ կարիք ունի բոլոր ազգային ուժերի համախմբման ճանապարհով որակապես նոր իշխանությունների ձևավորման. հայտարարություն Գեղարքունիքի մարզում հրդեհ է բռնկվել «ԻԺ» մակնիշի ավտոմեքենայում Գնահատանքս բոլորին, ովքեր ինքնակազմակերպվել են և արձագանքել մեր կոչին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Եզդիական համայնքից եկել են Կիրանց՝ իրենց աջակցությունը հայտնելու տավուշցիներին (տեսանյութ)Ֆիդանը և Բլինքենը քննարկել են Գազայում տիրող իրավիճակըԵկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ)«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ իրազեկման ակցիա (տեսանյութ) ԱՄՆ–ում հաստատել են, որ չեն նախատեսում ամռանն Ուկրաինային հրավիրել ՆԱՏՕԴատավորների եվրոպական միության հաջորդ ժողովը կանցկացվի Երևանում Հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկայում. Գասպարյան (տեսանյութ) Առաջարկվել է տեղում սկսել աշխատանքները․ կառավարությունը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՄենք գտնվում ենք պարտադրված պատերազմի մեջ՝ ինքնության կորստի, հայրենիքի կորստի․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկացին կայքում խափանման պատճառով 28 հազար դոլարանոց ականջօղերը գնել է 28 դոլարով«Գյուղը բաժանվում է 2 մասի»․ Դանիելյանը՝ Փաշինյանի հետ կիրանցիների հանդիպման մասինՆայե՛ք քարտեզին, կարմիրով նշվածները հանձնվող տարածքներն են, այս քարտեզն այլևս չի կարմրելու․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Գյուղի մեջ բերում, նստեցնում են ադրբեջանցիներին` առանց որևէ երաշխիքի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ամենադիտված