«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղ Թուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ) 

Հների ու նորերի բարերարը. Գաբրիել Ջեմբերջյանի խաղը` երկու լարերի վրա

Վերլուծական
2023 թվականի սեպտեմբերին ընդդիմության կազմակերպած հանրահավաքին Սերժ Սարգսյանի և կարկառուն ՀՀԿ-ականների կողքին կարելի էր տեսնել սփյուռքահայ մեծահարուստ Գաբրիել Ջեմբերջյանին։
 
 
Գաղտնիք չէ, որ Ջեմբերջյանը Սերժ Սարգսյանի եղբոր` Լևոն Սարգսյանի մտերիմ ընկերն է և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։ Ժամանակին մամուլը գրել էր, որ հենց Լևոն Սարգսյանն է վերջինիս հրավիրել Հայաստան: Մինչ հեղափոխությունը՝ Ջեմբերջյանը հրապարակավ աջակցում էր Սերժ Սարգսյանին: Դիցուք՝ 2013 թվականին տված իր հարցազրույցներից մեկում, գնահատելով Սերժ Սարգսյանի նախագահությունը, նա հայտարարել էր` «Այսօր Հայաստանն ունի նախագահ, որը լսում է քննադատությունները, եթե սխալ է` արձանագրում է, շտկում է»։
 
Սարգսյանի առաջարկով վերջինս դարձել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ այնուհետև տեղ էր գտել սփյուռքի նախարարության հասարակական խորհրդի կազմում: Այն բանից հետո, երբ հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում, Ջեմբերջյանը հրապարակավ հայտարարեց, որ վերջինս որևէ խախտում թույլ չի տվել և իրավապահները դա շուտով կպարզեն:
 
Ինչ վերաբերվում է 2023-ի սեպտեմբերի հանրահավաքին, ապա Ջեմբերջյանն Ազատության հրապարակ էր եկել ոչ ավել, ոչ պակաս` պահանջելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա, մասնավորապես, ասել էր` «Մենք չէ, որ պետք է Փաշինյանին ասենք` հրաժարական տա, նա ինքը պետք է հասկանա ու հեռանա։ Նա իր շահերի համար նաև դա պետք է անի»։
 
Ուշագրավ է, սակայն, որ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած Փաշինյանի հրաժարականը պահանջող Ջեմբերջյանը 2019 թվականից հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Իմ քայլը» հիմնադրամի սրտի բարերարը։ 2019-ին նա հիմնադրամին էր փոխանցել 25 հազար ԱՄՆ դոլար։ Ընդ որում, երբ լրագրողները նրանից հետաքրքրվել էին` նա գումարը փոխանցել է ՔՊ-ի՞ն, թե «Այո»-ի քարոզարշավին, գործարարը պատասխանել էր, որ գումարը փոխանցել է ՔՊ-ին։ Ի դեպ, այդ առատաձեռն քայլից անմիջապես հետո Ջեմբերջյանն ընտրվեց Հանրային Խորհրդի անդամ։ 2023-ին, այն նույն ժամանակ, երբ Ջեմբերջյանն Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, նա «Իմ քայլը» հիմնադրամին էր փոխանցել 50 հազար ԱՄՆ դոլար։
 
 
Փաշինյանին վերջինիս օգնությունը, սակայն, միայն հազարավոր դոլարների տեսքով չի եղել։ Դիցուք, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ «Հայաստան» հիմնադրամի հավաքած գումարի հետագա ճակատագիրը դարձավ կոռուպցիոն սկանդալի պատճառ, Ջեմբերջյանը շտապեց հարցազրույց տալ և հայտարարել, որ ինքը հիմնադրամի խորհրդի մեջ է և որևէ խախտում չի եղել: Դեռ մի բան էլ մեղադրեց սփյուռքին Փաշինյանի կառավարությանը չվստահելու համար` նշելով, որ ՀՀ կառավարությունն այդ հավաքած գումարից շատ ավելի մեծ գումարներ է ծախսել, կարծես թե դա բացատրում էր այն հանգամանքը, որ սփյուռքի հանգանակած 105 միլիոն դոլարն այդպես էլ նպատակին չծառայեց և փոշիացավ։
 
Ինչպես տեսնում ենք, Ջեմբերջյանին ոչինչ չի խանգարում մի կողմից ներկա լինել երրորդ նախագահի մասնակցությամբ հավաքներին, Փաշինյանին սուր քննադատության ենթարկող ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամների հետ մեկնել Իրան ու այնտեղ մասնավոր այցեր ունենալ, մյուս կողմից էլ` ֆինանսապես աջակցել Նիկոլ Փաշինյանի ընտանեկան հիմնադրամին, թեկուզ և Հանրային Խորհրդում, բայց և այնպես, պաշտոն ընդունել վերջինիս ձեռքից և ամեն կերպ մաքրել գործող իշխանություններին` քողարկելով վերջիններիս «կիքսերն» ու կոռուպցիոն սկանդալները։ Սա ոչ այլ ինչ է, քան դասական խաղ` երկու լարերի վրա, ինչպես երևում է` Ջեմբերջյանն այդպես էլ չի կողմնորոշվում` ում ասեղը թելի՝ ընդդիմությա՞ն, թե գործող իշխանությունների։ Պատմությունը, սակայն, ցույց է տալիս, որ նման կերպարները, սովորաբար, այդ լարերի վրա երկար չեն մնում, իսկ վայրէջքը մշտապես ցավոտ է լինում։ Դժվար թե Գաբրիել Ջեմբերջյանն այս առումով բացառություն լինի...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հեռացնե՛նք Նիկոլին» վանկարկումների ներքո Փաշինյանը հեռացավ կառավարության շենքից (տեսանյութ) Շոկի մեջ ենք Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Գեղամ Նազարյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) Մեր ոչ մի հարց չլուծվեց. ինչ են պատմում Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած տավուշցիները (տեսանյութ) Կիրանցիների հանդիպումը կառավարությունում ավարտվեց. նրանք վրդովված են (տեսանյութ) Իրենք ինձ հետ կամ որևէ հոգևորականի հետ չեն պատերազմում, այլ` Աստծո հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բռունցքդ վեր` հանուն Տավուշի․ ակցիա՝ ԱԺ–ի դիմաց (լուսանկարներ) Համբիկ Սասունյանը նույնպես Կիրանցում է (տեսանյութ) Ակցիա՝ կառավարության շենքի դիմաց, մինչ տավուշցիները հանդիպում են Փաշինյանի հետ․ ուղիղԹուրքիայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվածներ կան «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ ակցիա՝ Օպերայում, ներկա է նաև Տիգրան Ավինյանը (տեսանյութ)Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ)Ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է․ ՀայրապետյանՈւսանողների շուրջպարը՝ Գագիկ Գինոսյանի վառ հիշատակին (տեսանյութ) Կիրանցիները Փաշինյանի առջև պահանջ են դնելու. Գեղամ Նազարյան (տեսանյութ) Ավտոերթ Գյումրիում` ի աջակցություն Տավուշի (տեսանյութ) Հանդիպում չի կայանա․ Փաշինյանը չի մեկնելու Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub Ո՛չ Արմեն Աշոտյանի և ոչ էլ, մեր տեղեկությամբ, որևէ այլ մեղադրյալի կողմից որևէ «վնաս» չի «վերականգնվել». Մելիքյան Աչքով տեսնում են թշնամուն, Փաշինյանը ասում է` էդ ադրբեջանցի չի, ձեր աչքին ա երևացել. Դանիելյան (տեսանյութ) Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ումՀատուկջոկատայինները փակել են Ռուսթավելի պողոտայի ելքերը Իրավաբանորեն ուժ ունեցող քարտեզի հիման վրա՝ սահմանի նոր նկարագրություն է արվում. Արսեն ԹորոսյանՍկսվել է երրորդ համաշխարհային պատերազմը․ Իսրայելի ԱԳ նախարարԿիրանցիները, ոստիկաններով շրջապատված, լուռ մտան կառավարության շենք (տեսանյութ)Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքներըՏաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանինՎահե Ղազարյանը ժամանեց կառավարություն՝ Փաշինյանի հետ մասնակցելու կիրանցիների հանդիպմանը (տեսանյութ) Կոոպմանն Ադրբեջանում կառաջարկի ստեղծել ականազերծման գործողությունների եվրոպական խումբՀայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյունՈսկեպարում, Կիրանցում չեմ տեսել մի մարդ, ով անտարբեր լինի հողի նկատմամբ, սա պատվի հարց է. Պետրոսյան (տեսանյութ) Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել․ Վարուժան ԳեղամյանԱպրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարցԱրագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղելՌուսաստանը պատրաստվում է հարձակման. ԶելենսկիՈՒՂԻՂ. Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Թաիլանդում կկառուցվի աշխարհի ամենաբարձր շենքը Վիրտուալ պայքար՝ Արթուր Վանեցյանի դեմ. Արսեն ԲաբայանՄարտին Արարատում ծնվել է 120 երեխա՝ 56 տղա, 64 աղջիկ«Խաղաղության» են պատրաստվում». Վարուժան Գեղամյան Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ջեյմս ԹուֆենկյանինՆոր եկեղեցու հիմնարկեք` Մասիս համայնքում (տեսանյութ)Ոստիկանական զորքեր են բերել, Բերքաբերում ակտիվ ականազերծման աշխատանքներ են կատարվում (տեսանյութ)Միրզոյան-Բայրամով բանակցություններում մենք, որպես միջնորդ, հանդես չենք գալու. Ղազախստանի ԱԳՆՆարեկ Սամսոնյանը կմնա կալանքի տակՏավուշի մարզում իրականացվող գործընթացի վերաբերյալ վերջին օրերին մի շարք կեղծ և հասարակությանը մոլորեցնող թեզեր են հնչում. ՀՀ ԱՆԱրթուր Խաչատրյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ ապրիլի 27-ի միջադեպի առնչությամբԲագրատ Սրբազանն այցելել է Շուշիում նահատակված Դավիթ Շահնզարյանի հուշայգի և վերահաստատել նրա ուխտը (տեսանյութ) Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը71-ամյա տղամարդը բռնել է 13-ամյա աղջկա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարելԱնձնական տվյալներ մշակող 8 կազմակերպություններ վարչական տույժի են ենթարկվել
Ամենադիտված