«Հերքում»
Հասարակություն09.08.2021 թվականին «ԼՈՒՐԵՐ.com» լրատվական կայքում, ժամը 21:10-ին հրապարակված «Կենդանաբանական այգու «մաֆիան» անմա՞հ է. քաղաքապետարանի սկանդալային որոշումը» վերտառությամբ հոդվածում տեղ գտած ստորև արտահայտությունները «․․․իսկ տասնապատիկ անգամ շատ ավելի գումարներ անցնում էին Ռուբեն Խաչատրյանին, և այդ ամենը լուրջ կոռուպցիոն սխեմա էր»,
«…կենդանաբանական այգու հանրային տարածքում գործել է ապօրինի «կենդանաբանական այգի»՝ «Կինդեռ զու»: ….. ապօրինաբար բերվել են տարատեսակ կենդանիներ … Այս ամենի վրա Խաչատրյանը աչք է փակել»,
«...այգում պարբերաբար կենդանիների ապօրինի վաճառք էր իրականացվում, ինչն էլ թաքցնելու համար այգու ղեկավարությունը հայտարարում էր, թե կենդանիներն անկել են» չեն համապատասխանում իրականությանը: