«Փյունիկ»-ն իրանուհի կիսապաշտպան կունենա Գազ չի լինելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. Պետդեպ Wanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղություն Դեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ Սուրենյանց Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածու ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասին Տարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի Երևանում Մատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից 

Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ քննարկել է առկա խնդիրները և անվտանգային մարտահրավերները

Հասարակություն

Հունիսի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: 

Հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքների և ներքաղաքական զարգացումների մասին զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

Քննարկման ընթացքում Գերագույն հոգևոր խորհուրդը խոր մտահոգությամբ անդրադարձ կատարեց ներքաղաքական խնդիրներին, անվտանգային մարտահրավերներին և հունիսի 12-ին Երևանում խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանների կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին։ Այս առնչությամբ ԳՀԽ հանդես եկավ առանձին հայտարարությամբ։

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի և վերաօծման, ինչպես նաև Մյուռոնօրհնության արարողությունների կազմակերպական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Գոհունակությամբ արձանագրվեց, որ Մայր Տաճարի հիմնանորոգությունը ավարտական փուլում է։ Տեղեկացվեց սեպտեմբերի 27-29-ին նախատեսվող Մայր Տաճարի վերաօծման, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունների և հարակից միջոցառումների նախապատրաստման փուլում իրականացված շինարարական, հրատարակչական, ծիսաարարողակարգային աշխատանքների ընթացքի մասին։ Ընդգծվեց նաև, որ վերոհիշյալ արարողություններին հրավիրված են մասնակցելու միջեկեղեցական պատվիրակություններ, մեծանուն, վաստակաշատ ազգայիններ։       

Ժողովականները, ողջունելով կատարված աշխատանքները, կարևորեցին պատշաճ կազմակերպումը նախանշված արարողությունների, որոնք նոր հույս և մխիթարություն պիտի պարգևեն համայն հավատավոր մեր ժողովրդին։ 

Ժողովի ընթացքում քննարկման առարկա դարձան եկեղեցավարչական, թեմերի գործունեությանը, կանոնական, իրավական, կրթադաստիարակչական ոլորտներին առնչվող տարաբնույթ այլ հարցեր։ Որոշվեց 2025 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարել Եկեղեցական-ներկայացուցչական ժողով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և աղոթքով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Փյունիկ»-ն իրանուհի կիսապաշտպան կունենաԳազ չի լինելուԵրևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ՊետդեպWanderlust-ն անդրադարձել է Հայաստանին՝ որպես դարավոր պատմություն ու մշակույթ ունեցող ուղղությունԴեռ շատ թանկ գին ենք վճարելու Փաշինյանի արկածախնդրության հետևանքով․ քաղաքագետ ՍուրենյանցԽոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Բոմբ» ակումբի հարևանությամբ․ կա զոհ և վիրավորներԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջադրվեց որպես ԱՄՆ նախագահի թեկնածուԱՀԿ-ն հայտնել է աշխարհում չպատվաստված երեխաների թվի աճի մասինՏարազների ցուցադրության 6-րդ փառատոնը կանցկացվի ԵրևանումՄատթէոս Խ.-ին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանիցԱդրբեջանական համարանիշով մեքենա՝ ՀՀ տարածքումՆԳՆ-ն գաղտնի է պահում, թե ինչ հատուկ միջոց է կիրառել Բաղրամյան փողոցում ցուցարարների դեմՍիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետՀայաստանում ավելի քան 50 հազար ծառ անձնագիր է ստացել (տեսանյութ)Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները, թե ինչպես էր Սփյուռքը մեկ մարդու պես ոտքի կանգնել. Վահագն ՄելիքյանՍոմալիում ականապատ մեքենայի պայթյունից զոհվել են Եվրոպայի առաջնության եզրափակիչը դիտող ֆուտբոլասերները«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանա4 ընտանիքին բնակարանի գնման մեկ վկայագիր է տրվել. արցախցին ահազանգում է. News.amԵթե Հայաստանը մնա ու երբևէ ունենա հայկական իշխանություն, ապա Մամիկոն Ասլանյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը պետք է ներկակացվեն իրավաբանական բուհերում որպես քաղաքական հետապնդման. ՎարոսյանԲրոնզե մեդալներ՝ կենսաբանության միջազգային օլիմպիադայիցԴատախազությունը կադաստրային քարտեզների վերաբերյալ գրություն ստանալ-չստանալու հարցը համարում է գաղտնիՎարդան Ղուկասյանը ե՞րբ կվերադառնա ՀայաստանԱղձքի հարակից հատվածում կիրականացվեն պայթեցման աշխատանքներՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղըՇվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասինԿիրանցում ադրբեջանցին մոտեցել է հայ բնակչի տանըԱլեն Սիմոնյանն իրեն արձակուրդ է ուղարկելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկումԿիրանց գյուղի ծնողները բարձրացրել են երեխաների անվտանգության հարցը, հարցի լուծումը դեռ չկա․ լրագրողՉարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար․ Բագրատ ՍրբազանԱհազանգ քաղաքացուց՝ պաղպաղակի մեջ որդ են հայտնաբերելԱվինյանն ընդգծել է Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունըԵրկիրն այսքան խնդիրների մեջ, վարչապետ Փաշինյանը մեկ ամսով մեկնում է արձակուրդԵթե որևէ բան չխանգարի, այստեղ կհանդիպենք մեր Վանաձորի քաղաքապետին՝ Մամիկոն Ասլանյանին. Բագրատ ՍրբազանՓԾ-ի կողմից իրականացվում է լայնածավալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված հակահրդեհային միջոցառումներինՏավուշում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՀՀ ՊՆԵվս մեկ չեմպիոն Մասիսից․ համայնքապետն ընդունել է փոքրիկ շախմատիստին (լուսանկարներ)Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածում կառուցվելու է շուրջ 27 կմ ճանապարհԵրևանի մետրոպոլիտենը 2025 թվականի հունվարից ամբողջությամբ կհրաժարվի ժետոններիցՄամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի 10 մլն դրամ գրավի դիմաց. ՄելիքյանԱյ ոչուփուչ, դու իմ ընտանիքը գիտե՞ս, որ նման բան ես ասում. Աստղ Գալեյանը՝ Ռոման Բաղդասարյանին (տեսանյութ)Վանաձորի համայնքապետն ազատ կարձակվիԱնհետացած սպառազինության մի մասի գտնվելու վայրը ՆԳՆ-ն պարզել էՏավուշում զինվորական բեռնատարը բախվել է երթուղային միկրոավտոբուսին. Կա 6 վիրավորՔոլեջի տանիքի թիթեղը պոկվել է․ օգնության են հասել փրկարարներըՔՊ-ական Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է լրագրող Անի Գևորգյանի վրա (տեսանյութ) ՀՀ դեսպանը մասնակցել է Չեռնոգորիայի Պետականության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանըՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանըTelegram–ով կրիպտոարժույթով թմրամիջոցների վաճառքի համար 1 անձի մեղադրանք է ներկայացվելՄահվան ելքով վթար` Վարդենիսում
Ամենադիտված