Ես ծայրահեղ անկեղծությամբ եմ ասում, որ երբեք իմ վրա քաղաքական ճնշում չի եղել․ Արման Դիլանյան Կոտայքի մարզում Volkswagen Golf-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց Դանակով զինված ավազակային հարձակում` Երևանում Արցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Վահան Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին. Tert.am ՄԻՊ-ը ներկայացրել է սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել Հրդեհ` Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտում Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնում Մաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ 

Ստահո՞դ են այն լուրերը, իբր կաթողիկոսին չի հետաքրքրում սարերում գտնվող սրբավայրերի ճակատագիրը

Հայաստան

Օրերս համացանցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տարածեց տեսաձայնագրություններ, որոնցում իր «հիշողություններն է» կիսում երջանկահիշատակ Վազգեն Ա եւ Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսների հետ ունեցած հանդիպումների մասին եւ քննադատում լուսահոգի հայրապետներին:

Այն, որ պարոն Կարապետյանը չի թաքցնում իր անհանդուրժողականությունը եւ չարախոսում ու զրպարտում է ներկայիս կաթողիկոսին եւ ընդհանրապես եկեղեցականներին, շատերին է հայտնի, սակայն, երբ խոսքը վախճանյալ կաթողիկոսների մասին է, համաձայնեք, որ սա արդեն անարգանք է ննջեցյալների հիշատակի հանդեպ, իսկ ներկայացված անհեթեթ հիշողությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ խելացնոր բարբաջանքներ:

Մեր հասարակության մեջ յուրաքանչյուր քիչ թե շատ կրթված եւ դաստիարակված մարդ տիրապետում է տարրական քաղաքավարությանը եւ գիտի, որ ննջեցյալի հետեւից խոսելը անազնիվ է եւ անպարկեշտ, իսկ տղամարդու պարագայումՙ նաեւ ոչ տղամարդավայել:

Որքան զարմանալի եւ անհասկանալի է պարոն Կարապետյանի կողմից երջանկահիշատակ հայրապետների հիշատակի անարգումը եւ ինքն իրեն վարկաբեկող դրսեւորումը, նույնքան անլուրջ եւ անհեթեթ է նրա «հիշողությունների» բովանդակությունը:

Լուսահոգի Վազգեն Ա կաթողիկոսը մեր ժողովրդի կողմից սիրված եւ հարգված հայրապետներից մեկն է եղել, ում բաժին է ընկել դժվարին մի ժամանակաշրջանում առաջնորդել Հայ եկեղեցին եւ ժողովրդին: Իբրեւ Հայոց հայրապետ՝ մտահոգվել է իր հոտի ճակատագրով եւ երբեք անտարբեր չի եղել, առավել եւս իր շրջանի եկեղեցականների մեջ չի սերմանել անտարբերություն սեփական ժողովրդի հանդեպ, այլ ընդհակառակը, թեկուզ եւ նման պայմաններում, երբ եկեղեցին սահմանափակված էր իրագործելու իր առաքելությունը, Վազգեն կաթողիկոսը արեց անկարելին՝ Հայ եկեղեցին պահելու եւ հավատքը հայորդիների սրտում տարածելու սրբազան գործում, որի համար էլ արժանացավ հայ ժողովրդի սիրուն եւ հարգանքին:

Բազմաթիվներից բերենք ընդամենը երկու փաստարկ՝ իրազեկելու հուշարձանագետին, որ երջանկահիշատակ հայրապետը տեղեկացված էր Արցախում գտնվող հայկական սրբավայրերի մասին եւ մտահոգ էր դրանց ճակատագրով:

Դեռեւս 1955 թվականին, երբ տակավին պարոն Կարապետյանը չէր ծնվել, Վազգեն Ա կաթողիկոսը նամակ է հղել ԽՍՀՄ կառավարության ղեկավար Նիկոլայ Բուլգանինին՝ խնդրանքով, որ Սուրբ Էջմիածնի ենթակայությանը փոխանցվեն մի շարք եկեղեցիներ, որոնց թվում նաեւ Գանձասարի վանքը:

Իսկ 1957 թ. Վազգեն Ա կաթողիկոսը այցելում է Բաքու եւ Ղարաբաղ, որը լինում է Վեհափառի առաջին եւ դժբախտաբար վերջին այցը Արցախ: Սեպտեմբերի 25-ին Վազգեն Ա հայրապետը իր շքախմբով հատում է Ղարաբաղի սահմանը եւ հանգրվանում Ստեփանակերտում, այցելում Շուշի, Գանձասար եւ Ամարաս: Մասնավորապես Ամարասի վանքում Վեհափառը ցավով ականատես է լինում վանքի անմխիթար վիճակին, որը վերածվել էր անասնագոմի: Այս մասին, մեկ տարի անց, Հայ եկեղեցու գործերի նախագահին հղած իր բողոքագրում նշում է Վեհափառ հայրապետը: Ստեփանակերտում Վեհափառ հայրապետը հայկական եկեղեցիների մի ցանկ է ներկայացնում ադրբեջանական իշխանություններին՝ խնդրանքով, որ Գանձասարը, Ամարասը, Ստեփանակերտի աղոթատունը, Կիրովաբադի շրջանում գտնվող Չոլակ կոչվող ուխտավայրը, Նուխի, Զաքաթալա եւ Նախիջեւանի եկեղեցիները վերադարձվեն Հայ եկեղեցու տնօրինմանը:

Այս փաստերը վկայում են, որ Վազգեն Վեհափառը, դեռ մինչեւ պարոն Կարապետյանի լույս աշխարհ գալը, շատ լավ տիրապետում էր Արցախում գտնվող հայկական սրբավայրերի մասին տեղեկությանը, հետեւաբար պարոն Կարապետյանից չէ, որ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է տեղեկանար այդ հուշարձանների մասին:

Ինչ վերաբերում է Գարեգին Ա կաթողիկոսի Արցախ այցելության եւ մանուկների օրհնության հետ կապված պարոն Կարապետյանի «պայծառ հիշողությանը», ապա նշենք, որ ամեն բարեպատեհ առիթով, այդ անգամ եւս, Հայոց հայրապետը մանուկներին էր բաշխել Սուրբ Էջմիածնի օրհնությունը: Ըստ երեւույթին պարոն Կարապետյանի համար ոչ շոշափելի ու աննյութական արժեքները ընկալելի չեն:

Յուրաքանչյուր հայորդի, ով առիթ է ունեցել ի մոտո շփվելու մեծանուն հայրապետի հետ, կարող է վկայել, որ Գարեգին Ա կաթողիկոսը հումորի զգացում ունեցող եւ անմիջական եկեղեցական էր ու հաճախ էր կատակում: Հետեւաբար պարոն Կարապետյանի ներկայացրած ծխախոտի հետ կապված «արժեքավոր հիշողությունը» պարզապես կատակ է եղել: Թերեւս տեղին է պարոն Կարապետյանին հիշեցնել նշանավոր մտածողի խոսքերը. «Խելացի դեմքը դեռեւս խելքի նշան չէ: Աշխարհի բոլոր հիմարությունները արվել են դեմքի հենց այդ արտահայտությամբ: Ժպտացեք, պարոնայք»:

Պարզապես անհասկանալի է, թե ո՞րն է պարոն Կարապետյանի նպատակը, ի վերջո նրա այդ «հիշողությունները» ի՞նչ շահ են բերելու հասարակությանը: Դժբախտաբար հասարակական մեր կյանքում մեծ տեղ են գտնում բամբասանքները եւ չարախոսությունները, որոնք փորձում են արդարացվել առողջ քննադատության հիմնավորումով: Հավանաբար պրն Կարապետյանը մտածում է, որ մեկ ավելի մեկ պակաս բամբասանքը չի խանգարի: Հավանաբար նաեւ հուշարձանագետը անդրադարձել է ներկայիս կաթողիկոսի հասցեին տարածած իր ստահոդ լուրերին, թե իբր կաթողիկոսին չի հետաքրքրում սարերում գտնվող սրբավայրերի ճակատագիրը: Տեսնելով, որ վերջին շրջանին նորոգվում են նաեւ լեռների վրայի խոնարհված սրբավայրերը, նա հասկացել է, որ զրպարտել է հայոց կաթողիկոսին, եւ այս անգամ, առանց խղճի խայթի, որոշել է քննադատության թիրախ դարձնել վախճանյալ կաթողիկոսներին:

Ափսոս, որ երջանկահիշատակ հայրապետները պարոն Կարապետյանին ընդհանրապես ընդունելության են արժանացրել, հակառակ պարագայում այսօր նա անամոթաբար Հայոց հայրապետների մահից տարիներ անց՝ խեղաթյուրելով իրողությունները, չէր փորձի հասարակության մեջ տարակուսանք սերմանել լուսահոգի հայրապետների հանդեպ:

Մնում է սպասել պարոն Կարապետյանի հիշողության հերթական փայլատակմանը եւ տեսնել, թե հաջորդ անգամ ինչ անհեթեթ եւ ստապատում հիշողություններ կներկայացնի հանրությանը:

ՊԱՐԹԵՎ աբեղա ԲԱՐՍԵՂՅԱՆ, Միաբան Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Իրանը բացել է առաջին նորարարական միջուկային կենտրոնըԿենդանակերպի նշաններ, որոնք լավագույնն են անկողնում Ես ծայրահեղ անկեղծությամբ եմ ասում, որ երբեք իմ վրա քաղաքական ճնշում չի եղել․ Արման Դիլանյան «Ախր ո՞նց չխենթանամ». Էդգար Իգիթյանի 40 օրական որդու նոր լուսանկարները Պատերազմի ընթացքում գործած իշխանությունն իրեն չի կարող քննել․ Գեղամ Մանուկյան Կոտայքի մարզում Volkswagen Golf-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոցԲորելը զգուշացրել է, որ համաճարակից հետո աշխարհն էլ ավելի վտանգավոր կդառնա Երգչուհի Մաքսիմը գիտակցության է եկել կոմայից հետոՀայկ Մարտիրոսյանը պարտվեց «Ամարասը մեր կարիքը շատ ունի, հենց էնտեղ լինեք, կհասկանաք՝ ինչի մասին եմ ասում․․․». Աղաբաբյան Դանակով զինված ավազակային հարձակում` ԵրևանումԱրցախում մեծ թվով մարդիկ չեն ցանկանում աշխատել, քանի որ ստանում են լավ գումարներ․ Վահան Քերոբյանը՝ աջակցության ծրագրերի մասին. Tert.am Լիլի Մորտոյի նոր ֆոտոշարքը` նվիրված իրեն քննադատողներինՄԻՊ-ը ներկայացրել է սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Մեկ բաժակ գինի թռիչքից առաջ». Իվետա Մուկուչյանի կրքոտ կերպարը Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել Տղամարդու «G կետը». Ինչպես ճիշտ խթանել շագանակագեղձըՀրդեհ` Երասխ գյուղում՝ հայ-ադրբեջանական սահմանի չեզոք գոտումԿութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. նորաբակցի. «Փաստինֆո»Սուրեն Պապիկյանն արձակուրդ է մեկնումՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊ Վարանդայի շրջանում փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն Շատերը շտապեցին ինձ մեղադրել այդ ֆորմատում համագործակցության համար, սակայն ինձ համար կարևորը երկրում իրավիճակ փոխելն է․ Դավիթ Սանասարյան Թուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՇրջակա միջավայրի նորանշանակ փոխնախարար Գայանե Գաբրիելյանն ակտիվ «տիկտոկեր» է (տեսանյութ) Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը. ՇՄ նախարարի պաշտոնակատար Նոր Հայաստանի հանքերի հին տերերը. ովքե՞ր են օգտվում արտոնյալ պայմաններիցՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»Քադիրովը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է նվիրել բլոգեր ՀասբիկինՍարյան փողոցում բռնկված ավտոմեքենաների հրդեհը մեկուսացվել է․ տուժածներ չկան Երկրաշարժ` Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելքԻնչպես «փրկվեցին» նախկին պաշտոնյաների ղեկավարած հիմնադրամները«Թունիսցիներն ինձ միաձայն անվանում են Շակիրա». Ժաննա Բուտուլյանի լուսանկարներն` ամառային հանգստից«Էս ոնց ազգից վերածվեցինք ցեղի, էս ոնց ստացվեց, որ դարձանք հարմարվող ամեն ինչի նկատմամբ». հերոսի մայրԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըԱրցախի նախագահը գալիս է Երևան. «Հրապարակ» (տեսանյութ)Լիլիթ Հովհաննիսյանը` գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ադրբեջանցին դանակահարել է Սանկտ Պետերբուրգի 19-ամյա բնակչի Սիսիանի 34-ամյա բնակչուհին մտել է տուն, ծեծել տանտիրուհուն, ինչ-որ հեղուկ էր լցրել նրա դեմքին ու փող պահանջել (տեսանյութ)Սարյան փողոցում ավտոմեքենա է այրվել (տեսանյութ)«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները Նուբարաշենի բանտի ճանապարհին Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպն ու գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում, կան վիրավորներՈրոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն Սիմոնյան Փաշինյանի հետ ՔՊ-ական նորընտիր պատգամավորների հանդիպումն ավարտվեց․ նա հեռացավ գրասենյակից (տեսանյութ) Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով Դատարանն Արման Բաբաջանյանին պարտավորեցրել է ներղություն խնդրել ՀՅԴ-ից Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետՏոկիո-2020. Դալալոյանը Ռուսաստանի ընտրանու կազմում դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը
Ամենադիտված