Վանում ավերիչ երկրաշարժեր պատմության ընթացքում էլի են եղել
Թուրքիա
Հոկտեմբերի 23-ի ավերիչ երկրաշարժն արդեն մտավ Վանի պատմության մեջ, բայց այն միակը չէ հնագույն հայկական քաղաքի հաղթահարած դարերի ընթացքում:
Մասնավորապես, պատմության ընթացքում կործանարար երկրաշարժերի մասին հիշատակություն կա 1276, 1441, 1646 (ապրիլի 2-ին), 1648, 1649, 1701 (մարտի 7 – ին), 1704 (հունվարի 13-ին), 1715 (մարտի 8–ին), 1791 թվականներին, ընդ որում' պատմական աղբյուրները հաղորդում են, որ Վանում ստորերկրյա ցնցումները հաճախ շարունակվել են մի քանի օր եւ փլատակների վերածել բազմաթիվ տներ, հասարակական ու կրոնական շինություններ, խլել հազարավոր մարդկանց կյանքեր:
Wikipedia էլեկտրոնային հանրագիտարանում այսօր արդեն թարմացվել է Վանը ներկայացնող անգլերեն էջը: Մասնավորապես, նշվում է, որ 2011 թ. հոկտեմբերի 23-ի երկարաշարժի արդյունքում ավիրվել են ամենաքիչը տասը շինություններ, այդ թվում' ուսանողական հանրակացարան, զոհերի թիվը մոտենում է հազարի: