«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» «Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» «Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ» Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» 

«Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը». Ավետիք Արասխանյան

Գիտություն և Մշակույթ

«Խելքը կրթելով` կրթեք նաև ազգի ձեռքերը - նրա աշխատանքի ուրագը, հոգին կրթելով` կրթեք նաև ազգի սիրտը, ուժը, բնավորությունը և համոզված եղեք, որ ապագան մերն է»:

Ավետիք Արասխանյան

Ավետիք Արասխանյանը ծնվել է 1857 թ. փետրվարի 26-ին, Վերին Ագուլիսում:

Հայրը` Մկրտումը, որդուն նախ կրթության տվեց տեղական դպրոցներում, սկզբում ս. Շմավոն եկեղեցու քահանա Տեր- Սիմոնի մոտ, ապա Հայրապետ Քալանթարյանի, վանքի և 1867 թ. հիմնված ծխական դպրոցներում: Ուսումնասեր ագուլեցիք իրենց դպրոցներն ապահովել էին լավ ուսուցիչներով. այստեղ էին գործում Պերճ Պռոշյանը, Ռուբեն Ջալալյանը, Սամուել Գյուլզանդյանը և ուրիշներ, որոնք եղան պատանի Ավետիքին դեպի գիտություն առաջնորդող առաջին մեկենասները, անջնջելի տպավորություն թողնելով նրա հիշողության մեջ:

Լինելով ունևոր ընտանիքի զավակ, Արասխանյանը հնարավորություն ուներ իր կրթությունը շարունակելու: 1870 թ. հայրը նրան ուղարկում է Թիֆլիս, ուր կես տարի նախապատրաստվելուց հետո Ավետիքը ընդունվում է ռեալական դպրոցը, որն ավարտում է 1876 թ: Ինքնակենսագրության մեջ Արասխանյանը հատկապես հիշում է այն շրջանը, երբ նա ապրում էր դպրոցի հայոց լեզվի ուսուցիչ Ստ. Պալասանյանի մոտ, որը նրա վրա բարերար ազդեցություն է ունեցել: Պալասանյանի միջոցով, որը «Մշակի» առաջին աշխատակիցներից էր, դեռ աշակերտական սեղանից Ավետիքը կապվում է թերթին, ապա անձնական ծանոթություն հաստատում Արծրունու հետ, մասնակցում խմբագրական ժողովներին, որոնցից մեկի ժամանակ ծանոթանում է Րաֆֆու հետ:

1876 թ. Արասխանյանն ուղևորվում է արտասահման` բարձրագույն կրթություն ստանալու: Ուսումն արտասահմանում տևում է վեց տարի: Երեք կիսամյակ ուսանում է Լայպցիգի համալսարանում, ապա համաշխարհային ցուցահանդեսի բացման տարուն` 1878-ին, անցնում է Փարիզ:
Շուտով Արասխանյանը թողնում է Փարիզը, որովհետև նրան չի բավարարում իր նախընտրած առարկաների դասավանդման դրվածքը Ֆրանսիայում և նորից անցնում է Գերմանիա, այս անգամ Ստրասբուրգի համալսարանում ուսումը շարունակելու նպատակով: Այստեղ նա պետական գիտությունների ֆակուտետում ունկնդրում է հայտնի պրոֆեսորների դասախոսությունները' քաղաքատնտեսության, վիճակագրության ու սոցիալական ուսումնքների, պետական և գերմանական իրավունքների վերաբերյալ:

Ուսման մեջ մեծ առաջընթաց ցուցաբերելով, Արասխանյանը դառնում է հայտնի պրոֆեսոր Շմոլլերի քաղաքատնտեսական վարժոցի հիմնական անդամներից մեկը: Այստեղ գրած աշխատությունների համար նա ստանում է ֆակուլտետի առաջին մրցանակը, իսկ նրա գիտական հետազոտությունը, որը դարձավ նրա դոկտորական դիսերտացիան`«Ֆրանսիայի առևտրի քաղաքականությունը մինչև 1789 թվականը», տպագրվում է Շմոլլորի խմբագրությամբ հրատարակվող «Պետական և սոցիալական հետազոտություններ» տարեկան հանդեսում, իր իսկ` խմբագրի առաջաբանով: Այս աշխատասիրությունը հետաքրքրություն է առաջացնում գիտական շրջաններում և արժանանում դրական գրախոսությունների ոչ միայն գերմանական, այլև ֆրանսիական մամուլում: Իսկ մի քանի տարի աան, ռուսական «Դելո» ամսագրի քննադատական բաժնում մի ընդարձակ հոդված է տպագրվում Արասխանյանի այս աշխատության վերաբերյալ: Այս մասին իր ընթերցողներին է տեղեկացնում «Մշակը». «Ռուսաց ամսագիրը մեծ գովասանքով է վերաբերվում դեպի պ. Արասխանյանցի հեղինակությունը: Առհասարակն, ասում է ռուս ամսագիրը, դոկտորական դիսերտացիաները չեն կարդացվում, բայց պ. Արասխանյանցի գրքույկը եթե մինի ձեռքն ընկնի, նա անպատճառ մինչև վերջ կկարդա այդ հետաքրքիր և ուսանելի հեղինակությունը»:

1882 թ. Արասխանյանը ավարտում է Ստրասբուրգի համալսարանը, ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, նա անմիջապես հրավեր է ստանում պրոֆեսոր Շմոլլերից (ով հանդիսանում էր տնտեսագիտության այսպես կոչված պատմական դպրոցի հիմնադիրներից մեկը)` համատեղ աշխատելու իր հրատարակած հանդեսում` օգնականի պաշտոնով: Բայց ոչ այս, ոչ էլ մյուս` Գերմանիայի կենտրոնական վիճակագրական վարչությունում ծառայելու առաջարկը, ինչպես նաև ակադեմիական կարիերայի հեռանկարը չեն գայթակղում երիտասարդ հայ հայրենասերին: Նրան կանչում են հարազատ հեռուները:

Եվրոպայում սպունգի նման ներծծելով այն ամեն օգտակարը, ինչը կորղ էր պիտանի լինել իր հայրենիքում, 1882 թ. Արասխանյանը բռնում է վերադարձի ճանապարհը, հոկտեմբերին հասնում Թիֆլիս:

Ի՞նչ բնագավառում պիտի օգտագործեր նա իր հարուստ գիտելիքները, տնտեսագետի մասնագիտությունը: Նրա գալուց մեկ ամիս անց Րաֆֆու գրած մի նամակում կարդում ենք. «Պարոն Արասխանյանցի հետ հաճախ տեսնվում եմ, երբեմն պ. Արծրունու մոտ ճաշի է գալիս, ես էլ եմ այնտեղ լինում: Շատ պատվական երիտասարդ է, նա Թիֆլիսում հաջողություն կգտնե. խոստացել են այստեղի բանկերից մեկոի մեջ պաշտոն տալ: Բացի դրանից դիտավորություն ունի մի շարք դասախոսություններ կարդալ իր մասնագիտությունից, այդ ավելի կնպաստե նրա առաջադիմությունը»:

Իր հետագա գործունեությունից պարզ է դառնում, որ Արասխանյանը ձեռնամուխ է լինում մի գործի, որի պիոները լինելու պատիվն էր ապահովում իր համար, այն է` քաղաքատնտեսության մասսայականացմանը յուրատեսակ ժողովրդական համալսարանի միջոցով:
1883 թ. «Մշակի» № 6-ում, այսպիսի ծանուցում ենք կարդում. «Այսօր երեկոյան, 8 ժամին, լինելու է Արծրունու թատրոնում պ. Ավետիք Արասխանյանցի առաջին դասախոսությունը քաղաքական տնտեսությունից: Նրա պրոգրամը, որ մենք մի քանի օր առաջ տարածեցինք մեր բաժանորդներին, հույս է տալիս մեզ, որ դասախոսությունները լինելու են շատ հետաքրքիր»:
Դասախոսությունների նպատակը ինքը` հեղինակը այսպես է բացատրում. «Այս դասախոսությունների նախագիծը կազմելիս իմ ջանքերը գլխավորապես դարձած էին դեպի մի բան` ճաշակ պատվաստել մեր հասարակության մեջ քաղաքատնտեսական գիտությունը ուսումնասիրելու, հասարակաց երևույթները դիտելու, հասարակաց և տնտեսական հարցերը գիտական հետազոտություններից տված հիմունքների տեսակետից ճանաչելու, օարզելու համար: … Գիտությունը այդ պատճառով անհրաժեշտ է, թե առաջադիմության համապատասխան իդեալ կազմելու և թե այդ իդեալը իրականացնելու համար պատշաճավոր միջոցներ որոնելու և կյանքին ուղղություն տալու համար: Ձգտենք, ունեմն, ճանաչել կյանքը յուր բազմակողմանի արտահայտություններով և չմոռանանք, որ բոլոր գիտություններից քաղաքատնտեսությունը ամենակարևոր և ամենահիմնականն է այդ նպատակին հասնելու համար»:
19-րդ դարի վերջում հայ մամուլ մտավ մի նոր պարբերական, որն իրեն անուն էր ընտրել աշխատավորի գործիքը` «Մուրճը», այդ անվան մեջ խորհրդանշելով հայ ժողովրդի առաջադիմության սալին մրճահարելու իր ձգտումը: Ռափայել Պատկանյանին գրած նամակում կարդում ենք. «Այդ ամսագիրն է «Մուրճը», որը պիտի հիշեցնե մուրճը դարբնի, որը նորանով երկաթը կռում կոփում է, գործիքը, որ անհրաժեշտ է համարված ամեն տնտեսության մեջ, գործիքը, որ անհրաժեշտ է համարված ամեն տնտեսության մեջ, գործիքը, որով մարդ յուր տեղն է գցում մեխը և, վերջապես, որով երբեմն, մարդ հրեշների գլուխ է ջարդում»:

«Մուրճ» ամսագրով Արսախանյանը փորձեց իրացնել իր հայրենասիրական նպատակները. այն ուներ հետևյալ ձգտումները. եվրոպական քաղաքակրթությունը հայկական կյանքին պատվաստել, ռուսական առաջավոր մտքի պտուղները հայությանը մատուցել, «Հյուսիսափայլի» սկսած գործը շարունակել և նոր ժամանակների ձայնափողը դառնալ:

Քրիստինա Աբրահամյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ականների կարիքը չունի Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»«Հրապարակ». Նախկինները սրբեր էին՝ ՔՊ-ականների համեմատ Փորձում են Շաքիի հերոսացած մորը վարկաբեկել. ովքեր են նրանք. «Ժողովուրդ»«Քասթինգ» եկեցեցու հարցով հանձնաժողովի անդամ դառնալու համար. ով է որոշում կայացրել․ «Ժողովուրդ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»Ջրում՝ սնդիկ, թունավորումներ, ժանտախտի վտանգ․ ո՞վ է պատասխան տալու Նանուշյանի ձախողումների համար․ «Ժողովուրդ»Ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» «Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ
Ամենադիտված