Հրդեհ է բռնկվել վագոն-տնակում
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն թաղամասի 3-րդ փողոցում վագոն-տնակ է այրվում։
Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը։Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Այրվել է վագոն-տնակը՝ մոտ 27 քառակուսի մետր մակերեսով։
Աղբյուրի տեղեկություններով՝ վագոն-տնակում ապրում էր թոշակառու տարեց կին, ով հրդեհի պահին տանը չի եղել, իսկ երբ վերադարձել է տուն, տեսել է, որ այն վառվում է, ու հրդեհի պատճառով տարեց կինը այժմ հայտնվել է դրսում և ունի օգնության կարիք։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)