ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է 

Ի՞նչ օրենքներ է ոտնահարել դատարանը՝ հօգուտ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի․ «Yerkir»

Իրավունք

«Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ որոշում հրապարակեց, ըստ որի՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը պետք է վերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը։ Թե ինչ իրավական հիմքով է դատավոր էդգար Հովհաննիսյանը նման որոշում կայացրել, այն էլ՝ հայցվորի կողմից հայցը ներկայացնելուց մեկ օր հետո, հասկանանք փաստերով»,– գրում է Yerkir.am–ը և հավելում․

«Մեծ հաշվով Եկեղեցու թեմի առաջնորդին նշանակելը կամ ազատելը բացառապես կանոնական հարց է, և չի կարգավորվում Վարչական կամ Քաղաքացիական օրենսդրությամբ։ Հետևաբար՝ դատարանը այս երկու օրենսդրությունը հիմք վերցնել չի կարող։ 

Այսինքն՝ Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդների կամ թեմակալ առաջնորդների նշանակումը, փոխադրումը, ազատումը կարգավորվում են բացառապես Եկեղեցու ներքին կանոնադրությամբ և կանոնական իրավունքով, այն է՝ Հայ Առաքելական Եկեղեցու Կանոնագրքով,  Գերագույն հոգևոր խորհրդի և Վեհափառ Հայրապետի որոշումներով։ 

Իսկ սա նշանակում է, որ պետական մարմինները  միջամտելու, ավելին՝ դատատարանների միջոցով որոշումներ կայացնելու  իրավասություն չունեն։ Դատական միջամտությունը հնարավոր է միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է կոնկրետ քաղաքացիական իրավունքներին, գույքի կամ անձնական պատվին, բայց ոչ՝  հոգևոր պաշտոնին։
 

Վարչական օրենսդրությունը հոդված չի նախատեսում, որով շարքային քաղաքացին կարող է վերականգնվել հոգևոր պաշտոնում։ Վարչական օրենսդրությունը վերաբերվում է միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց՝ պետական ծառայության շրջանակում։  

Եվ հաշվի առնելով այն փաստը, որ՝

 1․ Թեմի առաջնորդը պետական պաշտոնյա չէ,

2․  Եկեղեցին՝ պետական մարմին չէ,  հետևաբար՝ վարչական ակտ, վարչական վեճ լինել  չի կարող։  

Այնպես որ,  դատարանը վարչական օրենսդրության հիմքով  չէր կարող վերկանգնել  թեմի առաջնորդի պաշտոնում որևէ քաղաքացու։   

Նույնը վերաբերվում է Քաղաքացիական օրենսդրությանը։ Քաղաքացիական օրենսդրությամբ նույնպես դատարանը իրավասություն չունի վերկանգնել որևէ մեկին թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնում, քանի որ Քաղաքացիական օրենսդրությունը կարգավորում է միայն՝

1․գույքային հարաբերություններ,

2․պայմանագրեր,

3․աշխատանքային հարաբերություններ (որոշ դեպքերում)։

Իսկ  թեմի առաջնորդի կարգավիճակը

1․ Աշխատանքային պայմանագրի արդյունք չէ,

2․ Վարձու աշխատանքի ձև չէ,

3․ Ունի բացառապես հոգևոր-կանոնական բնույթ։

Իսկ սա նշանակում է, որ թեմակալ առաջնորդը չի կարող դատարան դիմել՝ վերականգնելու իր պաշտոնը՝ որպես քաղաքացիական իրավունք։ 

Իսկ դատարանը կարող է միջամտել, միայն այն դեպքերում, եթե կա գույքային վեճ (օրինակ՝ թեմի գույք, բնակարան, ֆինանսներ),  եթե խախտվել են քաղաքացիական անձնական իրավունքներ (պատվի, արժանապատվության պաշտպանություն),  եթե վեճը վերաբերում է իրավաբանական անձի գրանցման կամ գույքային կառավարման հարցերին։

Սակայն նույնիսկ այս դեպքերում դատարանը չի կարող պարտադրել Եկեղեցուն՝ վերականգնել անձին որպես թեմի առաջնորդ։

Բացի նրանից, որ Վարչական և Քաղաքացիական օրենսդրությունները դատարանին չեն  լիազորում վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում տվյալ քաղաքացուն, կա նաև սահմանադրական հիմք, որով Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, և դատարանն իրավունք չունի միջամտել Եկեղեցու ներքին գործերին, հոգևոր պաշտոնի հարց լուծել, որոշել ինչ-որ մեկին հոգևոր պաշտոնում նշանակել , ազատել կամ վերականգնել։ 

Ի մի բերելով փաստերը, կարող ենք հետևություն անել, որ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վերաբերյալ դատարանի որոշումն իրավական հիմք չունի, այն քաղաքական պատվեր է, որը կայացվել է օրենքի և Սահմանդրության կոպտագույն խախտումով»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Ամենադիտված