Հալեպն՝ առանց միջազգային կազմակերպությունների
Աշխարհ
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ Միջազգային հումանիտար կազմակերպությունները հումանիտար օգնություն չեն ցուցաբերում ահաբեկիչներից ազատագրված Հալեպի բնակիչներին, իսկ արևմտյան կենտրոնական ԶԼՄ-ները «մոռացել են» քաղաքի խաղաղ բնակչության մասին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մեկ ամիս է անցել Հալեպի ազատագրումից: Սակայն միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից այդպես էլ իրական օգնություն չի ցուցաբերվում խաղաղ բնակչությանը: Միաժամանակ խաղաղ կյանքը քաղաքում վերականգնվում է: Բնակիչները, վտանգելով իրենց կյանքը, վերադառնում են իրենց տները և հաճախ ինքնուրույն զբաղվում են գրոհայիններից հետո մնացած ինքնաշեն պայթուցիկ սարքերից դրանց ականազերծմամբ»,- նշել է նա:
Կոնաշենկովի խոսքով՝ «հումանիտար ականազերծմամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների կողմից Հալեպի նկատմամբ գերսևեռուն ուշադրությունից մեկ ամիս անց քաղաքի բնակիչներին օգնություն տրամադրելու նախաձեռնություն չի ստացվում»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ