Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին
Աշխարհ
Ստրասբուրգում այսօր՝ հունվարի 17-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները:
Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել է ԵԽ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու եւ Գերմանիայում 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու որոշման մասին:
Դիտորդների կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելան եւ լիբերալ Գի Վերհոֆստադտը:
Եվրախորհրդարանի նոր ղեկավարն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ