Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել է Թրամփի պատվին
Աշխարհ
Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել է ցեցի նոր տեսակ և այն անվանել է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում է BBC-ն:
Ինչպես պարզաբանել է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ է ծածկում, ինչը նրան շատ է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թեւերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում է Կալիֆոռնիայի հարավում եւ Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում:
Դա առաջին միջատն է, որն անվանվել է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների եւ միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ եւ մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ