Ֆինլանդիայում 200-տոննանոց կարուսել են ստեղծել սառցաբեկորից (տեսանյութ)
Աշխարհ
Հելսինկիում 200 տոննա քաշով եւ 36 մետր տրամագծով սառցաբեկորը, որը կտրել են Ֆիննական ծոցում, վերածել են կարուսելի: Այդ մասին հայտնել է «Ֆոնտանկա.FI» պորտալը, որը տեսանյութ է հրապարակել ատրակցիոնի վայրից:
Կարուսելը շարժման մեջ է դրվում նավի շարժիչի օգնությամբ, որն աշխատում է արեւային էներգիայով: Սառցաբեկորի վրա նաեւ հարմարեցրել են հանպատրաստից սաունա:
Ատրակցիոնի ստեղծողն էներգետիկայի մասնագետ եւ գիտահանրամատչելի գրքերի հեղինակ Յաննե Կյապյուլեհտոն է: Առաջին անգամ այդպիսի կարուսել նա պատրաստել էր իր ամառանոցում: Կոնստրուկցիան շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել, որից հետո նա որոշել էր նման մի բան անել Ֆինլանդիայի մայրաքաղաքում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ