Տասնյակ մարդիկ են զոհվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցում
Արտակարգ Պատահար
Իտալիայի Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի «Ռիջոպիանո» հյուրանոցում, որը հունվարի 18-ին հայտնվել է ձնահյուսի տակ, հայտնաբերվել են 30 զոհվածների մարմիններ: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր եւ մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում էին շենքից եւ դարձել են տեղի ունեցածի ականատեսները:
Ձյան զանգվածակույտն իջել է ստորգետնյա մի շարք ցնցումների հետեւանքով, որոնք Աբրուցոյում տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ