Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է
Աշխարհ
Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, եւս 30 տոկոսն ավերված է ամբողջովին: Այդ մասին վկայում են ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագետների պատվիրակության աշխատանքի նախնական արդյունքները:
«ՅՈւՆԵՍԿՕ-ի թիմը կարողացավ տեսնել Օմեյադների մեծ մզկիթի, Միջնաբերդի, մզկիթների, եկեղեցիների, շուկաների, թանգարանների եւ Հալեպը խորհրդանշող պատմական մյուս շինությունների զգալի ավերածությունները: Նախնական գնահատման համաձայն, Հալեպի Հին քաղաքի շուրջ 60 տոկոսը խիստ վնասված է, իսկ 30 տոկոսն ավերվել է ամբողջությամբ»,-ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հունվարի 20-ին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում