Տարտուսի նավահանգստում ռուսական ռազմանավերի ներկայությունը կմեծանա. պայմանագիրը 49 տարով է
Ռուսաստան
Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ ստորագրած փաստաթղթի համաձայն' ռազմական նավերի տեղակայումը Տարտուսի նավահանգստում կընդլայնվի եւ հնարավորություն կունենա միաժամանակ ընդունել մինչև 11 նավ՝ ներառյալ միջուկային ռեակտորներ կրող նավեր: Այս մասին հաղորդում է Վեստի.ռու-ն:
Փաստաթուղթը նաեւ մուտքի հնարավորություն է ընձեռում դեպի Սիրիայի տարածքային ջրեր եւ նավահանգիստներ:
Համաձայնագիրը ուժի մեջ կլինի 49 տարի: Պայմանագրի ժամկետը կերկարաձգվի հաջորդ 25 տարիների համար եւս, եթե փաստաթուղթը ստորագրած կողմերից որևէ մեկը մեկ տարվա ընթացքում իր մտադրությունը դադարեցնելու մասին չի տեղեկացնում մյուս կողմին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)