Թուրքիան նոր հարվածներ է հասցրել հյուսիսային Սիրիայում
Աշխարհ
Թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան մեկ տասնյակ զինյալի ոչնչացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական զինուժի հաղորդման համաձայն' հարվածներ են հասցվել ԻՊ 107 թիրախի, սպանվել է 13 զինյալ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ