Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու մասին
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատարեց իր նախընտրական խոստումներից մեկը եւ ստորագրեց հրամանագիր Մեքսիկայի հետ Միացյալ Նահանգների սահմանին պարսպի կառուցման մասին: Նա առաջվա պես պնդում է, որ ի վերջո պարսպի համար վճարելու է Մեքսիկան, տեղեկացնում է BBC-ն:
Բացի դրանից, նա կարգադրել է այն քաղաքների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որոնք իրենց մոտ թաքցնում են անօրինական միգրանտների:
Հունվարի 25-ին ABC News-ին տված հարցազրույցի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկան «100 տոկոսով» ԱՄՆ-ին կփոխհատուցի պարսպի արժեքը:
«Մենք այդ բանակցությունները կսկսենք շատ շուտով: Եվ Մեքսիկան, ինչ-որ ձեւով, մեզ կհատուցի ծախսերը»,- հայտարարել է Թրամփը:
Սահմանային արգելապատի կառուցման որոշմանն այժմ պետք է հավանություն տա Կոնգրեսը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ