Չիլիում շարունակում են մոլեգնել երկրի պատմության մեջ ամենածավալուն հրդեհները
Աշխարհ
Չիլիում չեն հանդարտվում երկրի պատմության մեջ ամենածավալուն հրդեհները: Կրակից տուժել են գրեթե 200 հազար քառակուսի կիլոմետր անտառներ, տեղեկացնում է BBC-ն:
Տեղի իշխանությունները հայտնել են Սանտա Օլգա ոչ մեծ քաղաքի ավերման մասին: Նրա ավելի քան չորս հազար բնակիչներ մնացել են անօթեւան:
Երկիրը շարունակում է միջազգային օգնություն ստանալ: Մի քանի երկրներ ուղարկել են փրկարարների ջոկատներ եւ տեխնիկա:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ հրդեհների հետեւանքով զոհվել է Չիլիի առնվազն ինը բնակիչ:
Լուսանկարը' Reuters


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ