Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, զոհվել է երկու մարդ
Արտակարգ Պատահար
Երկու մարդ է զոհվել Ավստրալիայի Փերտ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հունվարի 27-ին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Grumman G-73 Mallard ինքնաթիռը կտրուկ սկսել է կորցնել բարձրությունը եւ ընկել է Սուոն գետը: Ավիաաղետը տեղի է ունեցել մի քանի հազար հանդիսականների աչքի առաջ:
Ինքնաթիռում գտնվող 52-ամյա օդաչու Փիտեր Լինչը եւ նրա ընկերուհին՝ Էնդա Քակրավաթին, զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ողբերգությունից հետո ավիաշոուի կազմակերպիչները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել հետագա միջոցառումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ