Միացյալ Թագավորության վարչապետը կայցելի Թուրքիա
Աշխարհ
Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ Թուրքիա այցելող Մեյը կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումների օրակարգում են լինելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, Սիրիայում տիրող իրադրությունը և երկկողմ քաղաքական ու առևտրային հարաբերությունները:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ