Չինաստանում վագրերը հոշոտել են զբոսաշրջիկին (տեսանյութ)
Աշխարհ
Չինաստանի արեւելքում Չժեցզյան նահանգի Նինբո քաղաքի կենդանաբանական այգիներից մեկում վագրը հարձակվել է մարդու վրա։ Դեպքի մանրամասները դեռ պարզվում են, հայտնում է «Սինհուան»։
Life-ի տվյալներով, այգու աշխատակիցները կարողացել են հրասարքերի օգնությամբ հեռու քշել գիշատիչներին ու տուժածին հանել վանդակից։ Տղամարդուն հոսպիտալացրել են ծանր վիճակում, սակայն նրան փրկել չի հաջողվել։ Ստացված վերքերից նա հիվանդանոցում մահացել է։
Հայտնի է, որ դեպքի վայրում էին նաեւ տուժածի կինն ու երեխան։


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում