Նյու Յորքում բողոքի ցույցեր են անցկացվում մուսուլմանների մուտքի արգելքի դեմ
Աշխարհ
Բրուքլինում դաշնային դատարանի դիմացի հրապարակում, որն ավելի վաղ արգելել է արտաքսել նրանց, ում վրա տարածվում է երկիր փախստականների և ներգաղթյալների մուտքն արգելելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը, բողոքի ցույց է անցկացվում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Ակցիայի շատ մասնակիցների ձեռքին կան «Բարի գալուստ փախստականներին» և «Մենք բոլորս ներգաղթյալներ ենք» պաստառներ: Այդ նշանաբառերը տարածվել են սոցցանցերում որպես հեշթեգ:
Բացի դրանից՝ արդեն մի քանի ժամ Նյու Յորքում Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի տերմինալների դիմաց բողոքի ակցիա է անցկացվում Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ: Բրուքլինի դաշնային դատարանի ընդունած որոշման լուրը ցուցարարներն ուրախությամբ են ընդունել, մարդիկ բացականչել են «Ազատություն» և «Արդարություն»:
Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների տեղաբաշխումը, խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ, նաև 90 օրով դադարեցնում է ԱՄՆ մուտքը մի շարք մուսուլմանական երկրներից: Խոսքն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Սուդանի, Եմենի, Լիբիայի և Սոմալիի քաղաքացիների մուտքի ժամանակավոր արգելքի մասին է:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում