Ֆրանսիայում սոցիալիստ Բենուա Ամոնը դարձել է նախագահական ընտրությունների թեկնածու
Աշխարհ
Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության՝ երկրի նախագահի թեկնածու ընտրելու շուրջ անցկացված նախնական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Բենուա Ամոնը: Այդ մասին պաշտոնապես հայտնել են քվեարկության կազմակերպիչները: Ընտրությունների արդյունքները արդ են տարածել են ֆրանսիական եւ եվրոպական ԶԼՄ-ները:
«Բենուա Ամոնի օգտին ձայն է տվել ընտրողների 58,65 տոկոսը, Մանուել Վալսի օգտին՝ 41,35 տոկոսը»,- հունվարի 29-ի երեկոյան հայտարարել է սոցիալիստների նախնական ընտրությունների անցկացման բարձրագույն մարմնի նախագահ Տոմա Կլեյը:
Հասարակական կարծիքի ուսումնասիրման Ifop խմբի հաշվումների համաձայն՝ երկրորդ փուլին մասնակցել են մոտավորապես 2 մլն ընտրողներ:
2011 թվականին սոցիալիստների նախնական ընտրություններին մասնակցել էր 2,8 մլն ընտրող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը' REUTERS


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ