Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. վրաերթի ենթարկվածը մի քանի մետր շպրտվել և տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մարտի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30.5-րդ կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս դի կա:
Ոստիկաններն ու քննիչները ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս հայտնաբերել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Հրազդանում բնակվող, 50-ամյա Գնել Ստեփանյանի դին:
Դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ վրաերթ կատարած ավտոմեքենայի կոտրված դետալներ:
Այս պահին քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում: Փաստի առթիվ Ա.Դալաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ