Binance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվ Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծը Կոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին «Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Էլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Հաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Ավելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) 2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի 

Հայաստանում բացակայում է նպատակների պարզությունը, հետևաբար Իրանը չգիտի՝ մենք վերջապես ինչ ենք ուզում․ իրանագետ

Քաղաքական

Տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում Իրանը փորձում է որոշակիորեն ակտիվանալ, այդ թվում նաև՝ Հայաստանում ու հայկական կոմպոնենտին վերաբերող գործընթացներում։ Բոլորս լավ ենք հիշում, թե ինչպես Թեհրանը շնորհավորեց Ադրբեջանին՝ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ։ Չնայած մեզ համար այս տհաճ փաստին, շաբաթներ առաջ էլ Այաթոլա Խամենեին Էրդողանի հետ հանդիպմանը բաց տեքստով ասաց, որ Թեհրանը չի հանդուրժելու հայ-իրանական դարավոր սահմանի փակման որևէ դավադրություն, իսկ օրերս տեղեկություն եղավ, որ Իրանը Կապանում հյուպատոս կնշանակի։ Ի՞նչ սպասել հարևան ու բարեկամական երկիր համարվող Իրանից և ինչպե՞ս կդասավորվեն հայ-իրանական հարաբերությունները հետագայում։

«Երբ Հայաստանն ինքը Արցախը ոչ մի կերպ չի ճանաչել, ոչ իր մասը և ոչ էլ անկախ, ի՞նչ սպասելիք ունենք Իրանից: Իրանը որպես տարածաշրջանի կարևոր երկիր, իր բոլոր հարևանների հետ փորձում է չափավոր շփվել, այդ հարևանի շարքում է նաև Ադրբեջանը, մենք չենք կարող սպասել, որ Իրանը մեր փոխարեն կռվեր կամ որոշումներ կայացներ: Իրանի համար կարևոր էր, որ Արցախի հետ իր սահմանը վերահսկեին հայկական ուժերը, գոնե Իսրայելը մուտք չէր ունենա, բայց երբ մենք զիջեցինք այդ տարածքները, բնական է, որ Իրանը իր շահերի համաձայն նաև պիտի շահի Ադրբեջանի սիրտը»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։

Ինչ վերաբերում է Իրանի այն հայտարարությանը, թե իրենք դեմ են սահմանների փոփոխությանը, մեր զրուցակիցը հստակեցրեց, որ խոսքը Հայաստանի սուվերեն տարածքի մասին է, որի մեջ չի մտնում և չէր մտնում Արցախը: Նրա խոսքով, Իրանի այդ հայտարարությունը նույնպես իր շահերի համաձայն է և ոչ թե մեր համար է անում, քանզի եթե Իրան-Հայաստան սահմանը կորի, Իրանը ամբողջապես շրջափակման մեջ կհայտնվի և դեպի Եվրոպա միայն կախված կլինի թուրքական երկրներից:

Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք Հայաստանը ռեգիոնալ նվաստացման կամ գոնե լուսանցքային կարգավիճակում չի հայտնվել, Հարութ Արթին Առաքելյանն ընդգծեց․

«Եթե խոսում ենք նվաստացումից, կարող եմ ասել, որ մինչ պատերազմ Հայաստանի վերաբերմունքը Իրանի նկատմամբ, եղել է նվաստացուցիչ, մինչև պատերազմ, Փաշինյանը մեկ տարի անգամ հեռախոսազրույց չէր ունեցել Իրանի նախագահի հետ, դրա համար այդ տարվա մեր անկախության տոնին, Իրանը մեկ օր ուշ շնորհավորեց, ցույց տալով իր վրդովմունքը, երկրորդը Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումն էր, որտեղ մեր ԱԺ-ում խոսքեր հնչեցին, թե Իրանը ավտորիտար երկիր է և մենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ չենք պայմանավորում երրորդ երկրի տեսակետների հետ»:

Մինչդեռ Ադրբեջանը, ըստ իրանագետի, շատ լավ ենթակառուցվածքներ է առաջարկում Իրանին Հյուսիս-հարավի համար, այնինչ մենք տեղքայլ ենք անում։

«Իրանը Հայաստանի կարևորագույն հարևանն է, և դա Իրանն էլ է ապացուցել, չլինելով ռազմավարական դաշնակից, բայց կարծում եմ Հայաստանում բացակայում է նպատակների պարզությունը, հետևաբար Իրանը նաև չգիտի մենք վերջապես ինչ ենք ուզում: Այնպես, որ Կապանում Իրանի հյուպատոսության աշխատելը նաև մեր շահերից է բխում, Իրանը նաև ռազմամթերքի կարևոր արտադրող է, որի հետ կարող ենք լայնորեն շփվել»,-ամփոփեց Առաքելյանը:

Զրուցեց՝ Արա Ալոյանը

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ն և Իրանը չեն բարձրացրել բարձր հարստացված ուրանի դուրսբերման հարցըBinance-ից մեկ օրում դուրս է բերվել շուրջ 3.6 մլրդ դոլարի կրիպտոակտիվԳազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Թուրքիայում 19 շրջան կարող է ստանալ նահանգի կարգավիճակ․ Բահչելին ներկայացրել է նախագիծըՉինաստանը կոչ է արել թուլացնել լարվածությունը Կորեական թերակղզումԿոտայքի մարզում տատիկն ու թոռնիկը հոսանքահարվել են բանջար հավաքելիս և տեղափոխվել հիվանդանոց Ուկրաինայում կեղծ ահազանգեր են տարածվել ճառագայթման և քիմիական վտանգի մասին«Զվարթնոց»–ում ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու պայուսակից 8,000 դոլար և 50 հազար ռուբլի գողացnղին Welt. Զելենսկին պարբերաբար զինամթերք է խնդրում իր գործընկերներիցԷլ ինքը 2018-ի Փաշինյանը չէ,որ մի կոչով հազարավոր մարդիկ դուրս գան, թող այդքան վստահ չլինի (տեսանյութ) Կարլսոն. ԱՄՆ-ը կարող է միջուկային հարված հասցնել ԻրանինՀաքերները ՌԴ-ից գողացել են պատերազմի գաղտնի տվյալներ. Զինվոր է զոհվել (տեսանյութ) Սև լճի մոտ ադրբեջանական ամրացումներ, Փաշինյանի ուղերձը և զինծառայողի մահվան գործը (տեսանյութ) Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրողԳուտերեշը չի տեսնում Ուկրաինայի հակամարտության կարճաժամկետ լուծումԱվելի շատ երկրից գնում ա, քան գալիս, ճեղքվածքն ինչպե՞ս եք փակելու. Կարապետյանը՝ ֆիննախին (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրա2019-ին Արցախին բյուջետային վարկ եք տվել, հիմա ստացվում է՝ Ադրբեջանի՞ն եք տվել․ Ղազարյան (տեսանյութ) «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազից նվերներ է ստացելՄերձավոր Արևելքը չպետք է դառնա մրցակցության ասպարեզ․ Սի ԾինփինԵրևանի քաղաքապետարանի դեմ գործով դիմումն ընդունվել է ՍԴ․ ԱռավոտՓաշինյանը շանտաժ է անում. ընդդիմությանը հանրային ճնշման կենթարկեն. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ) Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Երաշխավորների հովանու ներքո գտնվող ընդդիմադիրների գործունեությունն ավարտվելու է քաղաքական աղետով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կաջակցի՞ Քոչարյանը նոր Սահմանադրությանը՝ ազատության դիմաց․ Մանուկյանը պատասխանել էԱյսօր ՀՀ-ում տեղի ունեցող կապիտալ ներդրումները գերազանցում են Խորհրդային Հայաստանի ծավալները. Փաշինյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի խորհուրդը Նավի Փիլային է դիմել՝ Հայաստանում քաղբանտարկյալների խնդրովԶինվորին հասցրել են ինքնաuպանության. կան ձերբակալվածներ Ֆլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին ԹՐԻՓՓ նախագծերը կարող են գործել Հայաստանի տարբեր հատվածներում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եթե դեմ լինեն նոր Սահմանադրությանը ընդդիմության նկատմամբ հանրային ճնշում կլինի. Փաշինյան (տեսանյութ) Քայլ առ քայլ ՀՀ ողջ սահմանի վերահսկողությունը պատվիրակելու ենք ՀՀ սահմանապահ ծառայությանը. Փաշինյան (տեսանյութ) Axios. Թրամփը չի հարձակվի Իրանի վրա Կոնգրեսի ընտրություններից անմիջապես հետո Մելանյա Թրամփը Ալեշկիում մարդասիրական առաքելությունն անվանել է հաջողված Մենք պետք է սկսենք հասկանալ տեխավտոզննման լրջության մակարդակը. Ավինյան (տեսանյութ) Էս ոլոր-մոլոր գյուղի ճանապարհը չի, Երևանում պիտի զգույշ լինեն կապալառուները. Ավինյան (տեսանյութ) Մենք Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման նպատակ չունենք.ժամանակավրեպ է.Գալյան (տեսանյութ) Politico. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփը կմեծացնի ճնշումը դաշինքի վրաՖլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել Շտապօգնություն հաճախ են կանչում, այդ պատճառով կրճատել ենք անվճար զանգերի քանակը (տեսանյութ) Գլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ, շրջել դատախազական ներգործության արդյունքում համայնքին վերադարձված զբոսայգիներում Հունգարիան ակնկալում է ավելացնել ամերիկյան գազի գնումներըՇինաղբը աղբամաններում լցնելու համար 30 հազար դրամ տուգանքը պիտի խստացվի. Ավինյան (տեսանյութ) ՀՀ պետական բյուջեն մեր բոլորի աշխատանքի արդյունքն է․ Վարչապետ (տեսանյութ) Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններումՆոյեմբերի 2-ի օրվա խորհուրդըԼրագրողներին թույլ չեն տալիս ներկա լինել 2027–ի բյուջեի նախագծի քննարկումներին. այստեղ է Փաշինյանը ՀՀ բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ նոյեմբերի 2-ի դրությամբՀՀ-ում օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Ամենադիտված