Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) 

22 վագոն բենզինի իրական քաղաքական արժեքը․ քաղաքագետ

Հրապարակումներ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«ԵԱՏՄ ղեկավարների հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհակալությունը՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու և երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու կապակցությամբ, արտաքին դիտորդի համար կարող է ընկալվել որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։

Սակայն խորքային քաղաքական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման մեկնաբանությունը ոչ միայն վաղաժամ է, այլև իրական գործընթացների տրամաբանությանը լիարժեք չի համապատասխանում։

Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները շարունակում են գտնվել կառուցվածքային հակասությունների փուլում։

Խաղաղության պայմանագիր գոյություն չունի, փոխարենը Բաքուն հետևողականորեն առաջ է քաշում ինչպես նոր, այնպես էլ նախկինում ձևակերպված նախապայմաններ։ Ադրբեջանն առաջադրում է նախապայմաններ (օրինակ՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն), ինչը բարդացնում է գործընթացը:

Շարունակվում է Հայաստանի տարածքների մի մասի փաստացի օկուպացիան, իսկ Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ կիրառվում են առավելագույն պատժաչափեր՝ ներառյալ ցմահ ազատազրկումը։

Այս ֆոնին տնտեսական բնույթի առանձին քայլերը չեն կարող դիտարկվել որպես ինստիտուցիոնալ խաղաղության գործընթացի բաղադրիչ։

22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծումը Հայաստան, անկախ դրա շուրջ ձևավորված տեղեկատվական աղմուկից, տնտեսագիտական տեսանկյունից համակարգային նշանակություն չունի։

Այն չի փոխում Հայաստանի էներգետիկ շուկայի կառուցվածքը, չի նվազեցնում արտաքին կախվածությունները և չի ձևավորում երկարաժամկետ կանխատեսելիություն։

Հետևաբար խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական սիմվոլիզմի մասին է։

Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։

Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։

Այս համատեքստում 22 վագոն բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։

Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։

Սա առավել ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։

Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։

Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։

Տվյալ իրավիճակում խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։

Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին
Ամենադիտված