Ուայթը հասկացրեց, որ առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև
Սպորտ
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվում է իր կարիերայի գագաթնակետին, UFC-ի նախագահ Դեյնա Ուայթը մոտակա մեկ տարվա ընթացքում նրան չի տրամադրի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն:
Արման Ծառուկյանը թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջին համարն է: Վերջերս նա Կատարում հաղթեց Դեն Հուկերին, իսկ դեկտեմբերի 17-ին ACBJJ 20 մրցաշարում՝ բրազիլական ջիու-ջիթսուի կանոններով առավելության հասավ Մեհդի Բայդուլաևի նկատմամբ:
«Արմանն այժմ անչափ վստահ է իր ուժերին և ջախջախում է բոլորին: Նա իրոք իր լավագույն մարզավիճակում է՝ հավաքված է ու լիցքավորված»
Գաջիևը նշում է, որ թեև հաղթանակը համոզիչ էր, պետք է հաշվի առնել, որ մրցակիցը մենամարտին համաձայնել էր կարճ ժամանակում և վերջնամասում ուղղակի հոգնել էր:
:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)