ԱՄՆ-ում խոստովանել են՝ 2021 թվականին հրաժարվել են կանխել Ուկրաինայում հակամարտությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը գործնականում հրաժարվել է կանխել Ուկրաինայում հակամարտությունը՝ մերժելով Մոսկվայի դիվանագիտական առաջարկները անվտանգության ոլորտում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։
«Իմ կարծիքով, այս պատերազմը կարելի էր կանխել դեռևս 2022 թվականի հունվարին, բայց նրանք այն պայթեցրին», - ընդգծել է նա։
Սաքսը հիշեցրել է, որ 2021 թվականի դեկտեմբերին ռուսական կողմը ԱՄՆ-ին առաջարկել է անվտանգության համաձայնագիր, որը ենթադրում էր ՆԱՏՕ-ի ընդլայնումից հրաժարում։
Վերլուծաբանը նշել է, որ այնուհետև զանգահարել է Սպիտակ տուն և խոսել ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ քննարկելով հասունացող հակամարտությունը կանխելու հնարավորությունը, սակայն այն ժամանակվա վարչակազմը հրաժարվել է լսել Մոսկվային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)